75216 դիտում
16:26 15-08-2018
Տարօրինակ դեպք Արարատի մարզում. կինը հեռախոսով SMS-ներ է ուղարկել ընտանիքի անդամներին ու խոշոր չափի գումարներ շորթել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Արարատի մարզում օրերս արտակարգ դեպք է բացահայտվել տեղի ոստիկանների կողմից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 29-ամյա Նունե Խ.-ն ոստիկաններին հայտնել է, որ անհայտ բաժանորդը տևական ժամանակ իր հեռախոսահամարին կարճ հաղորդագրություններ է ուղարկում, որոնցով անհայտ բաժանորդը թե իր, թե իր ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ է գրում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 182 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված մարզի ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում մարզի ոստիկանություն են հրավիրել ահազանգող Նունե Խ.-ին:
Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ նշված հեռախոսահամարից ինքն է պարբերաբար հաղորդագրություններ ուղարկել ամուսնուն և ընտանիքի անդամներին, որի ընթացքում սպանության սպառնալիքներ հնչեցնելով, ընտանիքի անդամներից կատարել է խոշոր չափի գումարային շորթումներ:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաքննությունը շարունակվում է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3514 դիտում
20:36 07-04-2016
Խարդախության կասկածանքով բերման ենթարկված կինը տաքսու վարորդներից խաբեությամբ գումարներ է շորթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
91249 դիտում
21:12 20-03-2018
Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. 39–ամյա կինը ընկերուհուն SMS է ուղարկել. «Երեխեքիս լավ կնայեք, կներեք ինձ»