11 տարի անց հայտնի է դարձել Իսրայելի կողմից Սիրիայի ատոմային ռեակտորը ոչնչացնելու մասին
Իսրայելի ռազմաօդային ուժերը 2007 թվականին ռմբակոծել են Սիրիայում կառուցվող ատոմային ռեակտորը։ Այդ մասին նշված է գաղտնազերծված փաստաթղթում, որը հրապարակվել է հրեական պետության ռազմական գերատեսչության կայքում։
«Օպերացիան իրականացվել է 2007 թվականի սեպտեմբերի 5-ի գիշերը՝ Դեյր-ազ-Զոր նահանգում, մայրաքաղաք Դամասկոսից 280 մղոն հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Չորս միավոր F-16 կործանիչներ վերացրել են կառուցվող ռեակտորը։
Հետախուզությունը գտել է, որ ոչնչացված օբյեկտը վերականգնման ենթակա չէ»,-ասված է փաստաթղթում։