211652_close_icon
views-count2906 դիտում article-date 22:20 21-03-2018

Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործը դատարանում է. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

2018 թ. մարտի 22-ին՝ ժամը 17:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նիստերի դահլիճ 4) կսկսվի Լոռի հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը: Հիշեցնենք՝ 2017 թ. սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա բռնության գործադրմամբ խոչընդոտվել է Նարինե Ավետիսյանի լրագրողական, մասնագիտական գործունեությունը, երբ վերջինս փորձել է նկարահանել հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները: Նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու Կազմակերպության փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ճանաչվել են տուժող Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչներ: Վ. Խաչատրյանին ու Տ. Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը): Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/events/21-3-2018-06/ © 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ [b]Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ[/b]

Նմանատիպ նյութեր