6387 դիտում
19:54 17-05-2018
Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով դատավորին ինքաբացարկ կհայտնեն
2018 թ. մայիսի 18-ին՝ ժամը 15:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը, որի ընթացքում տուժող կողմը դատավորին ինքնաբացարկ կհայտնի:
Հիշեցնենք՝ [url=http://hcav.am/events/narine-avetisyan-datakan-nist/]դեպքը [/url]տեղի է ունեցել 2017 թ. սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա, երբ Նարինե Ավետիսյանը փորձել է նկարահանել հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները: Նրա իրավունքների պաշտպանությունն ստանձնել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցն ու Կազմակերպության փաստաբան Ս. Սողոմոնյանը: Վ. Խաչատրյանն ու Տ. Նազարյանը մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը):
[b]Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ[/b]
Նմանատիպ նյութեր
2825 դիտում
22:47 22-03-2018
Նարինե Ավետիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելու գործով տուժող կողմը դատավորին ինքնաբացարկ կհայտնի
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)