8332 դիտում
22:43 21-03-2018
Բրիտանական խորհրդարանում քննարկվում է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու հարցը՝ Պուտինին համեմատելով Հիտլերի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրիտանական խորհրդարանում քննարկվում է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու հարցը:
Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Յեն Օսթինը հայտարարել է, որ Անգլիայի հավաքականը պետք է բոյկոտի մրցաշարն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ:
«Պուտինը պատրաստվում է ԱԱ-2018-ը օգտագործել այնպես, ինչպես Հիտլերն օգտագործեց 1936թ. Բեռլինի Օլիմպիադան:
Ես չեմ կարծում, որ Անգլիայի հավաքականին արժե մասնակցել դրանում: Չեմ կարծում, որ մենք պետք է աջակցենք Պուտինին, որն այդ մրցաշարն օգտագործում է որպես փիառ-միջոցառում, որպեսզի թաքցնի մարդու իրավունքներ կոպիտ խախտումները, որոնց համար պատասխանատվություն է կրում», հայտարարել է Օսթինը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը համաձայնվել է Օսթինի հետ. «Կարծում եմ, ձեր նշած բնութագրումը, թե ինչ է լինել Մոսկվայում՝ աշխարհի առաջնությունում, շատ ճիշտ համեմատություն էր 1936 թվականի հետ:
Անկեղծ ասած, մասնակցել Պուտինի գովերգմանը՝ մարզական միջոցառման միջոցով՝ դա նողկալի հեռանկար է», հայտարարել է Ջոնսոնը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2185 դիտում
12:57 30-09-2016
Ֆիլիպինների նախագահը հերթական սկանդալն է բարձրացրել՝ իրեն համեմատելով Հիտլերի հետ
1898 դիտում
13:34 06-03-2015
Հոլանդիան Եվրոպային կոչ է արել բոյկոտելու Բաքվում կայանալիք եվրոպական առաջին խաղերը
2199 դիտում
14:49 23-06-2014
Լիտվայի նախագահը Պուտինին համեմատել է Ստալինի և Հիտլերի հետ
Այս բաժնից
2521 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2248 դիտում
23:05 10-12-2024
Երևանի բոլոր վարչական շրջաններում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 60 ֆուտբոլի դաշտ
2515 դիտում
10:33 10-12-2024
Հովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում