211652_close_icon
views-count2188 դիտում article-date 12:57 30-09-2016

Ֆիլիպինների նախագահը հերթական սկանդալն է բարձրացրել՝ իրեն համեմատելով Հիտլերի հետ

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հերթական սկանդալն է բարձրացրել՝ իրեն համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ, հաղորդում է Reuters-ը։ Նա հայտարարել է, որ որոշ քննադատներ իրեն բնութագրում են՝ որպես Ադոլֆ Հիտլերի զարմիկ։ Նշելով, որ Հիտլերը միլիոնավոր մարդկանց է սպանել՝ Դուտերտեն ասել է. «Ֆիլիպիններում 3 մլն թմրամոլ կա։ Ես երջանիկ կլինեի նրանց սպանելու համար։ Եթե Գերմանիայում եղել է Հիտլեր, ապա Ֆիլիպիններում կա...»։ Ֆիլիպինցի առաջնորդի խոսքերը շոկ են առաջացրել ԱՄՆ-ի հրեա համայնքների ներկայացուցիչների մոտ, ովքեր կոչ են արել ամերիկյան իշխանություններին ավելացնել ճնշումը Դուտերտեի վրա։ Հիշեցնենք, որ G20-ի գագաթնաժողովում, որն անցկացվել էր վերջերս, Դուտերտեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային անվանել էր «շան ծնունդ»։

Նմանատիպ նյութեր