211652_close_icon
views-count160323 դիտում article-date 09:02 22-03-2018

Սպանություն Արմավիրի մարզում. 19-ամյա երիտասարդը դանակի 7 հարվածով սպանել է հարևան գյուղի 22-ամյա երիտասարդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, և հիվանդանոց են ժամանել քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանի և Արմավիրի քննչական բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը, ով կեսգիշերն անց գիտակցության չգալով մահացել է, Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բնակիչ, 22-ամյա Նարեկ Պողոսյանն էր, ում մարմնի վրա, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, եղել է վնասվածքի 7 հետք: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին պահից դեպքի վայրում է եղել նաև Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանը։ Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Մանուկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանությունը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի 1-ին փողոցի 20 հասցեում գտնվող ամբուլատորիայի դիմաց և հանցագործությունը կատարելու կասկածանքով մարզի ոստիկանների բազմակողմանի աշխատանքի արդյունքում ստացված օպերատիվ տվյալների շնորհիվ, իսկ հետո արդեն կատարված բացատրական աշխատանքների արդյունքում Արմավիրի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ,19-ամյա Վաղինակ Մարտիրոսյանը: Վերջինս քննիչ Գ. Մանուկյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը եղել է իրեն պատկանող ВАЗ 2107 մակնիշի 35 MՏ 279 համարանիշի ավտոմեքենայով: Քիչ առաջ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Ա. Այվազյանի, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Հ. Ղամբարյանի և Արմավիրի քննչական բաժնի պետ Արտակ Ղազարյանի ու ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մանուկյանի գլխավորությամբ կասկածյալը ոստիկանության Արմավիրի բաժնի տեղափոխվեց դեպքի վայր, որտեղ կատարվեց քննչական փորձարարություն։ Երիտասարդ ճիվաղը առանց խղճի խայթ զգալու քննիչին ներկայացնում էր, թե որտեղ է դանակի հարվածներ հասցրել իր զոհին, որից հետո դիմելով փախուստի՝ հանցագործության գործիք դանակը Արմավիր-Երևան ավտոճանապարհին շպրտել է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին. «Սպանվածը դրական անձնավորություն էր, նվիրված իր գործին ու իր ընտանիքին, 07-ն էլ շահագործում էր որպես տաքսի, ու իր հալալ քրտինքով օրվա հացն էր վաստակում։ Նրան դանակահարված ու անօգնական վիճակում հայտնաբերել է այդ պահին նշվաշ հատվածով անցնող Opel մակնիշի 31 ԼA 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով էլ վիրավորին տեղափոխել է Արմավիրի բժշկական կենտրոն»։ Դեպքի վայրում 07-ի վարորդի կողմի դռան վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։ Այս պահին ոստիկաններն ու քննիչները Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհի մոտ 30կմ շառավղով փնտրում են հանցագործության գործիք դանակը։ [b]Սպանության կասկածանքով ձերբակալված, 19-ամյա Վաղինակ Մարտիրոսյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0656879001521714588449965.jpg[/img] [b]Սպանված 22-ամյա Նարեկ Պողոսյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0013789001521714699930252.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր