211652_close_icon
views-count30649 դիտում article-date 09:44 22-03-2018

«Արաբկիր» բժշկական համալիրի տնօրինության արձագանքը՝ «Արաբկիր» ԲԿ-ում բուժում ստացող 2-ամյա երեխայի մոր մեղադրանքներին

«Արաբկիր» Բժշկական Համալիրի տնօրինությունն արձագանքել է մարտի 21-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում հրապարակված նյութին, որը ներկայացնում ենք ստորև. «21.03.2018թ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայք էջում [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/21/1091915/]տեղադրվել [/url]է «Արտակարգ դեպք «Արաբկիր» բժշկական կենտրոնում. 2-ամյա երեխան բժիշկների սխալ բուժումների պատճառով հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում. ծնողներին չեն թողնում տեղափոխել այլ հիվանդանոց վերնագրով ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ»: Պաշտոնապես հայտնում ենք, որ երեխայի մոր կողմից տրված հաղորդումը և նյութում տեղ գտած տեսագրությունը բացարձակապես սուտ է, մտացածին և չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ պարունակում է անհիմն մեղադրանք և զրպարտանք: Երեխան տառապում է զարգացում ունեցող ծանր հիվանդություններով և 2016 թվականից բուժվում է «Արաբկիր» բժշկական համալիրի տարբեր բաժանմունքներում: Ի պատասխան տեղադրված հոդվածին հայտնում ենք, որ թե ծնողների, և թե «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկների միջնորդությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են մի շարք մասնագիտական կոնսիլիումներ հանրապետության առաջատար մասնագետների մասնակցությամբ տվյալ դեպքը քննարկելու համար, որոնց ընթացքում արձանագրվել է, որ երեխան իրոք տառապում է վերը նշված հիվանդություններով: Այդ կոնսիլիումների ընթացքում քննարկվել են նաև բուժման ուղությունները, որոնք համարվել են ադեկվատ: Հարկ ենք համարում նշել, որ երեխայի ընդունման առաջին իսկ օրվանից ծնողները անընդհատ փորձել են միջամտել բուժանձնակազմի աշխատանքներին, անհիմն մեղադրանքներով և սպառնալիքներով ահաբեկել նրանց: Այս մասին բոլոր այն բաժանմունքների ղեկավարները, որտեղ երեխան բուժվել է, կրկնվողմիջադեպերի մասին գրավոր տեղեկատվությունեն ներկայացրել համալիրի ադմինիստրացիային: Ծնողները բազմիցս հրաժարվել են մի շարքմիջամտություններից: Հատուկ կցանկանայինքնշել, որ երեխայի ծնողները` մշտապես բնակվում են «Արաբկիր» բժշկական համալիրում և որևիցե մեկը նրանց երբևիցե չի առաջարկել երեխային տեղափոխել այլ բուժհաստատություն: Նշված հանգամանքից երևում է, որ երեխայի ծնողները գոհ են եղել ստացած բժշկական սպասարկումից, սակայն անհասկանալի պատճառներով հայտարարում են հակառակը: Վերը նշված կոնսիլիումների ժամանակ նրանք կրկին անհիմն մեղադրանքներ առաջադրելով «Արաբկիր» բժշկական համալիրիբուժ անձնակազմին իրենք են դիմել կոնսիլիումին մասնակցող այլ բուժհաստատություններից ներկա մասնագետներին տեղափոխման առաջարկով, սակայն կոնսիլիումների որոշումներով հաստատվել է, որ երեխան պետք է մնա և շարունակի բուժվել ու խնամվել «Արաբկիր» բժշկական համալիրում, քանի որ բուժումն ու խնամքը իրականացվում են համապատասխան պատշաճ ձևով: Ըստ էության կոնսիլիումների մասնակից որևիցե բուժհաստատության ներկայացուցիչ չի առաջարկել կամ որոշել տեղափոխել երեխային իրենց բուժհաստատություն: Ինչ վերաբերում է երեխայի կողքին այլ հիվանդ պառկեցնելուն, ինչպես նշում է մայրը, ապա նշենք, որ երեխան հիմնականում եղել է երկու ծնողների հետ առանձին հիվանդասենյակում, իսկ նախկինում, եթենույնիսկ ինտենսիվ թերապիայի կամ այլբաժանմունքում կողքը եղել են ինչ որհեռավորության վրա երեխաներ, բուժանձնակազմը հաշվի է առել բոլորսանիտարահիգիենիկ նորմերը և որևիցեվտանգավոր գործողություն, որը կարող էր բերելայս երեխայի առողջական վիճակի վատացմանը, չի իրականացրել: Նշենք նաև որ «Արաբկիր» ԲժշկականՀամալիրի բուժանձնակազմի ջանքերի շնորհիվհաջողվում է կայուն պահել երեխայի առողջականվիճակը: Ինչ վերաբերում է երեխայի մոր տնօրենինխնդրանքով դիմելու և իրավիճակինտեղեկացնելու մասին, հայտարարում ենք, ործնողը իրականությանը չհամապատասխանողտեղեկություններ է հայտնել shamshyan.comխմբագրությանը և լրագրողին հորինված պատմություն է պատմում տեսագրությունում, տնօրենի խոսքերը ներկայացնում է հակառակ և ոչ ճիշտ ձևով ու չի նշում իր ոչ ադեկվատ և ոչ հավասարակշռված պահվածքի մասին: Այդմիջադեպի մասին մի քանի ժամ անց մեր կողմիցհաղորդում է տրվել ՀՀ ոստիկանության Երևանքաղաքի վարչության Արաբկիրի բաժին երեխայի մոր պահվածքին իրավական գնահատական տալու համար: Հաղորդումը նույն օրն ընդունվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում և այժմ գործով զբաղվում է ոստիկանությունը: «Արաբկիր» Բժշկական Համալիրը ցավում է ստեղծված իրավիճակի համար և հորդորում է երեխայի ծնողներին զերծ մնալ նման պահվածքից, չխոչնդոտել իրենց երեխայի բուժման և խնամքի ընթացքին, ինչպես նաև իրենց պահվածքով չոտնահարել հարևան հիվանդասենյակներում բուժվոող երեխաների իրավուքները: Պետք է նշել, որ թե բժիշկները և թե բուժհաստատության տնօրինությունը մի քանի ծնողների կողմից ստացել են ստորագրված դիմում – բողոք այս երեխայի ծնողների՝բաժանմունքում ոչ ադեկվատ պահվածքի վերաբերյալ: «Արաբկիր» Բժշկական Համալիրի տնօրինությունը վստահեցնում է, որ չնայած ստեղծված իրավիճակին և ծնողների անընդունելի պահվածքին՝ համառորեն շարունակելու է տրամադրել բուժօգնություն և խնամք այս երեխային՝ իրականացնելով իր բժշկական առաքելությունը:

Նմանատիպ նյութեր