211652_close_icon
views-count2471 դիտում article-date 17:46 22-12-2020

Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենը տեսակցության է գնացել հանրապետական բժշկական կենտրոնում բուժում ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր տեսակցության է գնացել հանրապետական բժշկական կենտրոնում բուժում ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին, ովքեր 70 օր գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում: Ծառայության տնօրենը բարձր է գնահատել մերօրյա հերոսների կատարած սխրագործությունները, շնորհակալություն է հայտնել բացառիկ կամքի ուժ ցուցաբերելու համար: Ժամկետային զինծառայողներից առողջական վիճակի մասին տեղեկանալուց հետո, Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել տղաներին աջակցել ցանկացած հարցով: Նշենք, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 20-ին Արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով հայ զինծառայողները վերադարձել են հայկական կողմ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր տեսակցության է գնացել հանրապետական...

Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Вторник, 22 декабря 2020 г.

Նմանատիպ նյութեր