103815 դիտում
11:26 25-03-2018
Արտակարգ դեպք Լոռու մարզում. նրբերշիկով ձվածեղ ուտելուց հետո երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ մարտի 24-ին, Վանաձոր բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում, անհայտ էթալոգիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել երեխաներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի ավագ տեսուչի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 10-ամյա Սերյոժա Գ.-ն, 11-ամյա Լուսինե Գ.-ն, Լոռու մարզի Ջրարշեն գյուղի բնակիչներ, 15-ամյա Մոնիկա Զ.-ն, 17-ամյա Անուշ Զ.-ն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ երեխաները նշված թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Մելինե Ա.-ի տանը վերջինիս կողմից պատրաստված նրբերշիկով ձվածեղն ուտելու հետևանքով:
Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սերյոժան և Լուսինեն քույր ու եղբայր են, իսկ Անուշն ու Մոնիկան՝ քույրեր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
88980 դիտում
23:21 29-03-2020
Քաղաքացին ահազանգել է. «Երևան սիթիից» գնած նրբերշիկն ուտելուց հետո երեխաները թունավորվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17214 դիտում
12:56 10-04-2017
Բյուրեղավանում ընտանիքի 7 անդամները տեղափոխվել են հիվանդանոց վարունգով մածնաբրդոշ ուտելուց հետո