2136 դիտում
12:21 26-03-2018
Հայ ընտանիքն առանցքային դեր ունի հայ մանուկներին ազգային արժեքներով դաստիարակելու մեջ. Արամ Ա
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստ Անթիլիասի Մայրավանքը մայիսի 25-ին ընդունել է հազարավոր հայ ընտանիքների, ովքեր եկել էին տոնելու Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ և վերանորոգվելու տոնին պատգամով։ Այս առիթով Մայր Տաճարում պատարագ է մատուցվել:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ մանուկների թափորի ավարտին Արամ Ա. Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն է հղել Վեհարանի պատշգամբից: Նորին Սրբությունը բարձր է գնահատել հայ ծնողների նախանձախնդրությունը՝ իրենց զավակներին Աստծուն մոտեցնելով ու եկեղեցի առաջնորդելով։ Այս առիթով նա նաև հիշեցրել է հայ ընտանիքի առանցքային դերը հայ մանուկներին դաստիարակելու հոգևոր, ազգային ու բարոյական արժեքներով՝ հայ ընտանիքը նկատելով որպես եկեղեցի, դպրոց ու հայրենիք։
Նրա խոսքով, հայոց պատմության փոթորկալից ժամանակներում հայ ժողովուրդը միշտ տոկացել է՝ շնորհիվ Քրիստոսի նկատմամբ իր ունեցած հավատքի և ինչպես անցյալում, այսօր ևս հայ եկեղեցին մեր ազգի հոգևոր, ազգային ու բարոյական արժեքների աղբյուրն է ու հարազատ արտահայտիչը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին