7534 դիտում
16:38 26-03-2018
Երաժշտությունը ինձ համար գործիք չէ հռչակ ստանալու համար. Եվա Թաշչյան. Meganews.am
Երաժշտությունը զգացմունքներ և էմոցիաներ արտահայտելու հնագույն մեթոդներից է: Այն անվանել են «միջազգային լեզու», քանի որ չունի որևէ աշխարհագրական կամ քաղաքական սահման:
[url=http://meganews.am/articles/7726]Meganews.am[/url]-ը սիրով զրուցել է երաժշտության միջոցով զգացմունքներ և էմոցիաներ արտահայտող երգչուհի Եվա Թաշչյանի հետ,ով մեզ հետ զրույցում ասաց,որ այո երաժշտությունն առավել բարձր հայտնություն է, քան իմաստությունն ու փիլիսոփայությունը և որ«Երաժշտությունը միջնորդ է հոգեկան և զգայական կյանքի միջև»:
[img]http://st0.shamshyan.com/editor/085151800152206761818844.jpg[/img]
[b]-Ինչպե՞ս հայտնվեցիք շոու - բիզնեսում։
[/b]
«Մտածված չեմ սկսել երգել։ Հաճախել եմ երգի խմբակի, բայց երգչուհի դառնալու նպատակ չկար։
Ինձ համար երգը երկրորդ պլանում էր, պարը ավելի շատ էի սիրում այդ շրջանում »,- ասում է Եվան։
[b]- Ինչպե՞ս մասնակցեցիք «Ժողովրդական երգիչ 2 » նախագծին և այն ին՞չ տվեց Ձեզ 16 տարեկան էի,երբ եթերում հայտնվեց «Ժողովրդական երգիչ» նախագծը:
[/b]
Անկեղծ ասած, նախագծի առաջին եթերաշրջանը որ եղավ այդքան չէի հետևում: Երբ «Սուպերսթար » -ը եղավ, տեսա՝ հաճելի էր, որ իմ տարիքի աղջիկները մասնացում էին, և առաջ էին գնում, բայց կարծես էլի իմը չէր: Հետո, երբ տեսա, որ «ժողովրդական երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանն է՝ որոշեցի մասնակցել:
[b]-Դուք 16 տարեկան էիք, երբ փորձեցիք մասնակցել «Ժողովրդական երգիչ» նախագծին, ինչպե՞ս արձագանքեցին տանը՝ ընտանիքի անդամները:
[/b]
Ոչ մի խոչընդոտ չեղավ ընտանիքում, ինքս էլ չերկմտեցի, հստակ որոշել էի և գնացի։ Մայրս մի տեսակ մտավախություն ուներ, մտածում էր պետք չի գնալ կկոտրվեմ, եթե չանցնեմ, բայց հայրս հենց սկզբից կողքիս էր, և ինձ քաջալերում էր, ես էլ հստակ էի որոշել: Նախագծում բոլորս էլ ընկերներ էինք, բայց 14-սս էլ պայքարում էինք հաղթանակի համար: Կարևորն այն է, որ չկոտրվեցի, ամեն անցածս փուլը ուժ էր ինձ համար:
[img]http://st0.shamshyan.com/editor/0308967001522067684280666.jpg[/img]
[b]- Ին՞չ էիք մտածում նախագծի պայքարում՝ երաժշտությունը միջնորդ էր զգայական ու հոգեկան կյանքի միջև, ին՞չ ապրումներ ունեիք։
[/b]
Իհարկե, մտածում էի, որ հնարավոր է՝ դուրս մնամ, բայց հանդիսատեսը գնահատեց ինձ:
[b]- Ին՞չ ապրումներ ունեցաք, երբ հաղթողի անունը Ձերը չէր նախագծի վերջում։
[/b]
Մինչև վերջին րոպեն Հայկուհին մտածում էր ինքն է հաղթելու, ես մտածում էի, ես եմ հաղթելու: Երբ նրա անունը հայտարարեցին, որպես հաղթողի, առհասարակ ցավ չզգացի, միայն սրտանց ուրախացա իր համար: Այդ պահին հասկացա, որ երաժշտությունը կախարդանքի ամենաուժեղ դասարանն է, և ես էլ եմ հաղթել, որովհետև հանդիսատեսը հենց այսդպես էլ ընդունեց երկուսիս:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://meganews.am/articles/7726]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
7560 դիտում
15:58 24-03-2017
«Երբ մարդիկ առաջին անգամ ծանոթանում են ինձ հետ, նրանք ինձ գտնում են բավականին սառը»․ Եվա Գրին
1112 դիտում
12:33 30-08-2022
Երևանում հանդես կգա համաշխարհային հռչակ վայելող թավջութակահար Գոթյե Կապյուսոնը