22497 դիտում
17:30 26-03-2018
Ինձ մոտ լռություն չի լինում, բայց աղմկել էլ չեմ սիրում. երգիչ Ավո Ադամյան
Երգիչ Ավո Ադամյանը փոքրիկ դադարից հետո հանդիսատեսին միանգամից 2 ստեղծագործություն ներկայացրեց: Թե ինչու էր երգիչը լուռ, և ի՞նչ փուլում է նրա ստեղծագործական կյանքը, ներկայացնում ենք ստորև՝ հարցազրույցի տեսքով:
[b]
- Ողջույն, Ավո, լո՞ւռ էիր, ինչո՞վ էր պայմանավորված լռությունդ:[/b]
-Ողջույն: Ինձ մոտ լռություն չի լինում, բայց աղմկել էլ չեմ սիրում: Նոր երգերի վրա էի աշխատում նաև ֆիլմում, մի քանի նախագծերում եմ նկարահանվել: Ստեղծագործելը տպել, թխել չէ,ժամանակ է հարկավոր: Կարող ես լուռ մնալ, բայց սեղծել մի այնպիսի բան, որ երկար տարիներ է ապրելու:
[b]-Փոքրիկ դադարիցդ հետո միանգամից 2 պրեմիերայով ներկայացաք. «Անավարտ պատում»և «Գտա» Այդպե՞ս էիր պլանավորել, թե ….[/b]
-Չէ, իրականում, այդպես չէի պլանավորել: Նկարահանվում էի «Եղնիկների կածանը» ֆիլմում, հետո նաև ֆիլմի սաունդրեյքը ստեղծեցինք: Իսկ «Գտա»-ն ծնվեց անսպասելի:
[b]-Ավո, ո՞վ ո՞ւմ գտավ:[/b]
-Սիրահար սրտերը գտան իրար ու կազմեցին հրաշք ընտանիք: Երգն առաջին ագամ հնչել է ընկերոջս ամուսնության օրը և ընկերս՝ Արթուրը երգը նվիրեց իր տիկնոջը՝ Սոֆիին: Այս երգի ամեն մասնիկը սեր է: Ի ուրախություն ինձ՝ երգը ծնվելու պահից սկսած՝ պանանջված է, և կարծես թե այս երգի ներքո դեռ շատ սրտեր են իրար գտնելու:
[b]-Ովքե՞ր են մասնակցել երգի ստեղծմանը:[/b]
-Խոսքերի հեղիակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտությունը Ռիչարդ Մադլենյանինն է: Երգն իր գույնն ամբողջապես փոխեց, երբ աշխատանքներին միացավ Արսեն Բարսամյանը, ում հետ արդեն երկար տարիներ համագործակցում ու վստահում եմ աշխատանքներս:
Նկարահանումներն իրականացվել են «Pro Video»-ի տեխնիկայով, շնորհակալ եմ Էդգար և Էմին Ղուկասյաններին:
Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է: Շնորհակալ եմ, բոլոր նրանց, ովքեր անգամ չնչին մասնակցություն են ունեցել «Գտա»-ի ծնունդին:
[b]-Մի քիչ խոսենք «Անավարտ պատում»-ի մասին:[/b]
-«Անավարտ պատում»-ի մասին խոսելու այնքան բան կա: Նախ ասեմ, որ խոսքերի հեղինակը Համլետ Առաքելյանն է, երաժշտության հեղինակը ես եմ ու ընկերս՝ Գարիկ Գևորգին: Ամեն բան հղկվել է, իհարկե,Հրաչ Քեշիշյանի միջամտությամբ: Եթե ես միշտ նշում եմ, որ երաժշտության մեջ Արսեն Բարսամյանի մասնակցությամբ ամբողջապես գույները փոխվում են ստեխծագործության, ապա ֆիլմերի ու տեսահոլովակների դեպքում, նույնը պիտի ասեմ Հրաչ Քեշիշյան մասին: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել Հրաչ Քեշիշյանին ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանն արժանանալու առիթով:
[b]-Այս երգն իսկապես տարբերվում է Ձեր մյուս երգերից: Ինչո՞վ է այն առանձնահատուկ Ձեզ համար:[/b]
- Այս երգը ամենասիրածս երգերից մեկն է. Ես ուրախ եմ, որ այն կոմերցիոն երգ չէ: Երգը «Եղնիկների կածանը» ֆիլմի սաունդթրեյքն է, որի հիմքում ընկած են քառօրյա պատերազմին նախորդող ու հաջորդող իրադարձությունների դրաման և ճակատագրական շրջադարձերի միստիկան:
[b]
-Ասացիք, որ նկարահանվել եք ֆիլմում: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիքն նաև որպես դերասան ներկայանալ:[/b]
-Բազմիցս նշել եմ, որ դերասանական կյանքն ինձ շատ հոգեհարազատ է: Ես միշտ ցանկություն եմ ունեցել ուժերս փորձել այս ոլորտում: Երբ Հրաչ Քեշիշյանի կողմից ստացա ֆիլմում նկարահանվելու առաջարկը, մի պահ շփոթվեցի, երբ ծանոթացա նաև դերասանական կազմին: Իհարկե մեծ պատիվ էր նման առաջարկ ստանալ մի մադու կողմից, ով իր գործում պրոֆեսիոնալ է, և քանի որ Քեշիշյանի հետ աշխատելու փորձ ունեի արդեն, բավականին կոմպլեքսներ հաղթահարված էին, վախերս մի կողմի դրի ու ընդունցի առաջարկը՝ վստահ լինելով, որ ամեն բան կստացվի: Չսխալվեցի, ու անչափ շնորհակալ եմ ինձ վստահելու ու նման պրոֆեսիոնալ թիմում ընդգրկելու համար: Խորեն Լևոնյան, Աիդա Թորոսյան, Հրաչյա Հարությունյան, Մարջան Ավետիսյան, Ջումբեր Կուկիելի, Արամ Կարախանյան, Ռոզի Ավետիսովա և այլք: Այս կազմն արդեն խոսում է ֆիլմի որակի մասին, դե Հրաչի մասին էլ չեմ խոսում:
[b]-Հնարավո՞ր է մի օր դերասանի ուղին բռնեք ու այն հաղթի երգչի Ձեր կերպարին:[/b]
-Եթե Աստված կամենա,որ ես նաև դերասանի ուղին բռնեմ,ուրեմն ադպես կլինի, բայց առայժմ ես երգիչ եմ: Եթե ես մի օր հանդես գամ որպես դերասան , միևնույնն է՝ չեմ դադարի երգել, եթե մենահամերգ ունենամ, չեմ դադարի արտիստ լինել: Աստված ինչպես կկամենա, բայց, կարծես թե, երկուսն էլ կամեցել է:
[b]-Առաջիկայում ի՞նչ սպասի հանդիսատեսը Ավո Ադամյանից: [/b]
-Առաջիկաում պլաններ շատ ունեմ, բայց վախենում եմ ինչ-որ բան ասել, քանի որ ինձ մոտ անսպասելի կարող է նոր բան ծնվել ու բոլորովին այլ ընթացք ստանալ:
[b]-Մենահամերգը սարերի հետևու՞մ է:[/b]
-Մենահամերգին, իրականում, ես պատրաստ եմ: Մինչև հիմա այն չունենալը միայն ֆինանսական միջոցների հետ է կապված: Չեմ ուզում հերթական համերգ լինի, այն պիտի տարբերվի: Աստված առաջ, ո՞վ գիտե, գուցե դա էլ անսպասելի իրականություն դառնա:
[b]Կանանց միամսյակը դեռ չի ավարտվել: Ավո, ո՞վ է Ձեզ համար հայ կնոջ կերպարը: Ձեր մաղթանքը հայ կանանց:[/b]
Հայ կնոջ կերպարը մայրս է: Կանանց տոնը երբեք էլ չի ավարտվելու: Քանի դեռ նրանք մեր կողքին են, միշտ տոն է: Մաղթում եմ, որ հավերժ գեղեցիկ մնան, սիրեն ու սիրվեն, իսկ ովքեր դեռ չեն գտել իրենց մեծ սիրուն,գտնեն, քանզի սերն ու գեղեցկությունն,իսկապես, փրկում են աշխարhը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12801 դիտում
11:31 16-01-2016
Ամեն օր 500 մարդու համար կենդանի հնչողությամբ երգելը չափազանց պատասխանատու գործ է. Ավո Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3339 դիտում
10:48 18-04-2022
Տեսահոլովակի պրեմիերա․ Ավո Ադամյան․ «Իմաստը կյանքիս»․ Exclusivelife.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
9496 դիտում
13:23 20-05-2022
Տեսահոլովակի պրեմիերա. Մերի Հակոբյան-Ավո Ադամյան. «Уходи»
Այս բաժնից
2776 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3928 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին