12801 դիտում
11:31 16-01-2016
Ամեն օր 500 մարդու համար կենդանի հնչողությամբ երգելը չափազանց պատասխանատու գործ է. Ավո Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1988 թ-ի մութ ու ցուրտ տարիները շատերի համար ճակատագրական են դարձել՝ փակելով դռներ, իսկ Ավո Ադամյանի համար, այն ճանապարհ է հարթել դեպի երգարվես, և կապել նրա կյանքը պրոֆեսիոնալ երաժիշտների հետ:
«1988-ի մութ տարիներին, 4 տարեկանում ծնողներիս հետ հարսանիքի էի մասնակցում: Լույսերը հերթական անգամ անջատվեցին, իսկ ինձ բարձրացրին աթոռին և խնդրեցին, որ երգեմ: Սկսեցի երգել հայրենասիրական, ազգագրական երգեր: Հարսանիքին շատ պրոֆեսիոնալներ կային հավաքված ու նրանցից մեկն այսօր արդեն ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, նկատեց երգելու իմ ընդունակությունն ու ծնողներիս առաջարկեց հետևել իմ տաղանդին»,-ասաց Ավո Ադամյանը:
Մանկությունն ու դպրոցական տարիները երաժշտության մեջ անցկացրած Ավո Ադամյանը ավանդույթը չի խախտել կյանքի հաջորդական փուլերում: Նա ընդունվել է Մանկավարժական համալսարանի օպերետան. դերասանի վարպետության դասեր է ստացել Երվանդ Մանարյանից: 3-րդ կուրսին զուգահեռ դասեր է վերցրել տենոր Սերգեյ Պետրովիչից:
Ուսանողական տարիներին այցելել է «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթ, որտեղ Անդրանիկ Սարկավակի հետ միասին ելույթներ է ունեցել: Բանակում նույնպես զբաղվել էիր սիրելի գործով: Ավոն կարողանում է ներկայանալ տարբեր ոճերում, բայց նրան առավել հոգեհարազատ է ազգագրական, հայրենասիրական երգերը:
Այսօր նաև ռեստորանում երգող Ավո Ադամյանը չի ամաչում դրա համար. «Ես երբեք չեմ աամաչել ռեստորանում երգելու համար: Ռեստորանում երգելով շատ բան կարելի է սովորել, որոնք, հնարավոր է, անգամ պրոֆեսիոնալ հաստատությունները չտան: Ռեստորանում, ուզես թե չուզես, կենդանի ես կատարում, իսկ դա երգչի կարևորագույն կետն է: Ես վաստակում եմ ռեստորանում և այդ վաստակի շնորհիվ ստեղծում երգեր, գործեր, որոնք հոգեհարազատ են ինձ: Ի վերջո՝ ամեն օր 500 մարդու համար երգելը պատասխանատու գործ է»:
Երգչի տեսահոլովակները հասցրել են սիրվել հանդիսատեսի կողմից, իսկ նրա վերջին «Դաժան է սերը» երգն ու տեսահոլովակը հասցրել էր հետաքրքրություն առաջացնել և անգամ սիրվել դեռ անոնսի կարգավիճակում:
«Չգիտեմ, ինչպես է ստեղծել այն հեղինակը, սակայն 1996 թվականին, երբ ես պատրաստվում էի ընդունելության քննություններին, հայրս ինձ համար սինթեզատոր՝ երաժշտական գործիք գնեց, և ես սկսեցի մշակել այս երգի և՛ երաժշտությունը, և՛ խոսքերը: 2008 թվականին երգը կրկին ներսումս կրակ վառեց, սակայն նորից ոչինչ չձեռնարկեցի: 2015թ.-ին որոշեցի, որ հաստատ այս երգը երգելու եմ: Իհարկե, երգը վերջնական տեսքի է բերել իմ լավ ընկեր, տաղանդավոր երաժիշտ Արսեն Բարսամյանը: Երգի և տեսահոլովակի ստեծման համար շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անգամ չնչին մասնակցություն են ունեցել»,-ասաց երգիչը:
Ավոն մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր հաջողության բանաձևն իր Աստվածապաշտ և անկեղծ լինելն է:
Նշենք նաև, որ նա այն երջանիկ տղամարդկանցից է, ով առավոտյան հաճույքով գնում է աշխատանքի, իսկ աշխատանքից հետո սիրով շտապում տուն, գրկում իրենից լավ երգող երկու տղաներին ու համտեսում մայրիկի և կնոջ պատրաստած ուտեստները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3339 դիտում
10:48 18-04-2022
Տեսահոլովակի պրեմիերա․ Ավո Ադամյան․ «Իմաստը կյանքիս»․ Exclusivelife.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22494 դիտում
17:30 26-03-2018
Ինձ մոտ լռություն չի լինում, բայց աղմկել էլ չեմ սիրում. երգիչ Ավո Ադամյան
9496 դիտում
13:23 20-05-2022
Տեսահոլովակի պրեմիերա. Մերի Հակոբյան-Ավո Ադամյան. «Уходи»
Այս բաժնից
2776 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3928 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին