211652_close_icon
views-count3366 դիտում article-date 12:27 27-03-2018

Կադրային նշանակումներ Հարկադիր կատարման ծառայությունում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում: Ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության մայոր Տիգրան Հակոբյանը ս/թ մարտի 23-ից նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Դավիթ Պողոսյանը ս/թ մարտի 26-ից նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին: Վայոց Ձորի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Կարապետյանը ս/թ մարտի 26-ից նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին: Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Պավել Գրիգորյանը ս/թ մարտի 27-ից նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետի պաշտոնին: Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արթուր Հակոբյանը ս/թ մարտի 27-ից փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի պետի պաշտոնին: Լոռու մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հրանտ Աբազյանը ս/թ մարտի 27-ից փոխադրման կարգով նշանակվել է Արագածոտնի մարզային բաժնի պետի պաշտոնին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, արդարադատության մայոր Գևորգ Դումանյանը փոխադրման կարգով նշանակվել է Լոռու մարզային բաժնի պետի պաշտոնին:

Նմանատիպ նյութեր