2241 դիտում
14:26 27-03-2018
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավարը դիմել է Տարոն Մարգարյանին՝ տեղական տուրքերի և վճարների հաշվառման և գանձնման մեխանիզմները վերանայելու նպատակով
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին տեղական տուրքերի և վճարների հաշվառման և գանձնման մեխանիզմները վերանայելու և այդ գործառույթներն իրականացնող հաստիքացուցակները օպտիմալացնելու նպատակով: Նամակում ասվում է.
«Հարգելի՛ պարոն Մարգարյան,
Երևան քաղաքում գույքահարկի և աղբահանության վճարների գումարների հավաքագրումն ու գանձումն իրականացվում է մեխանիկական եղանակով. հավաքագրումն իրականացնող աշխատակիցների միջոցով, վճարումների կանխիկ ընդունման անդորրագրերով:
Գույքահարկի մասով. վարչական շրջաններում եկամուտների հաշվառման և հավաքագրան բաժինների հիմնական գործառույթը մեխանիկական այս աշխատանքի իրականացումն է, ինչը հիմք է ծանրաբեռնված վարչական գործունեության, մեծ հաստիքացուցակների և կանխիկի շրջանառության, Աղբահանության վճարների մասով. վարչական շրջանների ղեկավարներին և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին պատվիրակվել են աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների գումարների հավաքագրման գործառույթները, ինչը ևս հիմք է ծանրաբեռնված վարչական գործունեության, կանխիկի շրջանառության ինչպես նաև գումարների թերհավաքագրման:
Այս մասով առկա է նաև աղբահանության վճարների ճշգրիտ հաշվառման խնդիր, քանզի բազմաբնակարան շենքերի պարագայում փաստացի բնակչով ճշգրիտ հաշվառումը իրատեսական չէ և հարուցում է բազմաթիվ խնդիրներ, իսկ ոչ բնակել տարածքներում քառակուսի մետրերով հաշվարկի սկզբունքն վիճահարույց է:
Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում եմ ձևավորել աշխատանքային խումբ, որը կքննարկի գույքահարկի և աղբահանության վճարների հաշվառման և հավաքագրման մեխանիզմները առաջնորդվելով արդյունավետ կառավարման, իրատեսական մեխանիզմների կիրառման և վճարների արդար հաշվարկման սկզբունքների հիման վրա:
Առաջարկում եմ որպես ակնկալվող արդյունք ամրագրել հետևյալը.
տեղական տուրքերի և վճարների հաշվարկման պարզ և հստակ մեխանիզմների ձևավորում,
տեղական տուրքերի և վճարների վճարման հնարավորություն բանկերի, փոստային մասնաճյուղերի,
տերմինալների և այլ հանրամատչելի վճարման համակարգերի միջոցով,
կանխիկ վճարումների բացառում,
վարչական շրջանների եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինների օպտիմալացում և
կենտրոնացում քաղաքապետարանի աշխատակազմում:
Հայտնում եմ նաև այս ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին մասնակցելու պատրաստակամությունս»:
Նմանատիպ նյութեր
1348 դիտում
17:45 25-12-2019
Արտոնություններ՝ տեղական տուրքերի, վճարների ու գույքահարկի մասով. ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»