211652_close_icon
views-count1674 դիտում article-date 20:09 27-03-2018

Արցախի Հանրապետության խորհրդարանը պատրաստվում է հերթական լիագումար նիստին

Մարտի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: ԱԺ ղեկավարը նշել է, որ առաջիկա լիագումար նիստի համար երաշխավորված է մեկ օրենսդրական նախաձեռնություն: Կայանալիք նիստին խորհրդարանի քննարկմանն է ներկայացվելու նաև վերաքննիչ դատարանի նախագահի նշանակման հարցը և ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության 2017թ. գործունեության մասին հաղորդումը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում պատգամավորները ներկայացրել են առաջարկություններ՝ առաջիկայում որոշ հարցերի շուրջ լսումներ կազմակերպելու վերաբերյալ: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը կգումարվի մարտի 29-ին ժամը 11:00-ին:

Նմանատիպ նյութեր