6659 դիտում
22:18 27-03-2018
Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանում տեղի կունենա «Զատկի տոնը թաքնված թանգարանում» խորագրով տոնածիսական միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Վարք Հայոց» և «Կտոր մը երկինք» խմբերը, Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, ինտերակտիվ համերգի միջոցով կներկայացնեն ավանդական ծիսական խաղերգեր, պարեր, ավանդապատումներ:
Մարտի 31-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանում տեղի կունենա «Զատկի տոնը թաքնված թանգարանում» խորագրով տոնածիսական ուրախ հանդիպում:
Միջոցառման ընթացքում հանդիսականներին կբաժանվեն երգերի բառերը, ցանկացողները կձայնակցեն, ինչպես նաև կմիանան պարերին:
Մասնակցության արժեքը 1500 դրամ է. գինն իր մեջ ներառում է անվճար շրջայց թանգարանում:
Մասնակցության համար նախապես գրանցվել [url=https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfVjCsKskcA9v6Z6COd3Xiyn27ChBNZ6INs2svUcjvFAF3UwA/viewform?entry.2005620554&entry.1045781291&entry.1065046570&entry.839337160]այստեղ[/url]:
[b]Ծանոթագրություն[/b]
Ինչո՞ւ թաքնված թանգարան. այս տարի լրանում է Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանի 40-ամյակը, մինչդեռ շատերը դեռ չգիտեն թանգարանի գտնվելու վայրը, ուստի հոբելենական այս տարում կազմակերպվող բոլոր միջոցառումներն ուղղված կլինեն Թանգարանի հանրահռչակմանը:
«Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը հիմնադրվել է 2012թ: Խմբի հիմնական նպատակն է ազգային երգ ու պարի տարածումը Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Այդ նպատակն իրականացվում է համերգներ, միջոցառումներ, ինչպես նաև բաց դասեր կազմակերպելու միջոցով: 2017թ. խումբը մասնակցել է Հունաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ կազմակերպված ''Kyparissia sunshine'' 13-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնին:
«Կտոր մը երկինքը» երկու քույրերի` Արև և Աստղ Մախսուդյանների խումբն է։ Խմբի երգացանկում հին ու մոռացված ժողովրդական երգերի մշակումներ են և տարբեր հեղինակ կատարողների ստեղծագործություններ։ Նրանց համերգները սովորաբար ավարտվում են ազգագրական պարերով. ժողովրդական երգերին իրենց պարով միանում են հավատարիմ երկրպագու-ընկերները:
[b]Հակիրճ տեղեկատվություն Թանգարանի մասին[/b]
Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահպանվում և ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի նմուշներ:
1930-ական թթ. վերջին ազգագրագետ-բանահավաք Հաբեթնակ Բաբայանի գլխավորած մի խումբ նվիրյալների ջանքերով հիմնադրվել է Ժողովրդական ստեղծագործության տունը, որի հավաքածուն հիմք է հանդիսացել Ժողովրդական արվեստի թանգարանի կազմավորման համար:
Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1978թ., Հայաստանի մշակույթի նախարարության կողմից, հիմնադիր և առաջին տնօրեն՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյան:
Թանգարանի գործունեությունը տարիներ շարունակ ուղղված է եղել հայ ժողովրդի մշակութային ժառանգության կարևորագույն մաս կազմող ժողովրդական արվեստի նմուշների հավաքմանը, պահպանմանը, զարգացմանն ու հանրահռչակմանը:
[b]ք. Երևան, Աբովյան 64
(010) 569380, (010) 569383
[email protected]
Ժողովրդական արվեստի կենտրոն / Folk Art Center[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
688 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են