211652_close_icon
views-count14715 դիտում article-date 15:55 29-10-2017

Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Թերեզա Գաբրիելյանի անհատական ցուցահանդեսի բացումը՝ «Հայկական գույներ և ավանդույթներ» խորագրով

Նոյեմբերի 1-ին Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Թերեզա Գաբրիելյանի անհատական ցուցահանդեսի բացումը՝ «Հայկական գույներ և ավանդույթներ» խորագրով: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 5-ը: Մուտքն ազատ է: Թերեզա Գաբրիելյանը ծնվել է 2007թ.-ին: Սովորում է Լևոն Միրիջանյանի անվան N155 դպրոցում: 2015թ.-ից զբաղվում է նկարչությամբ և գեղասահքով: Սիրում է նաև շախմատ խաղալ: 2017թ. մասնակցել է «Եվրոպան հանուն խաղաղության» խորագրով գեղանկարչական մրցույթին. նրա ստեղծագործությունը ճանաչվել է լավագույն աշխատանքներից մեկը: Ունի երազանքներ և նպատակներ, որոնց մասին չի սիրում խոսել, սպասում է դրանց իրականացմանը: #Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը: Կենտրոնը ստեղծվել է 2011թ.-ին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի և Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի միավորմամբ: Կենտրոնի Երևանի և Դիլիջանի մասնաճյուղի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները: Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը: Կենտրոնում դասավանդվում են գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտի գեղարվեստական փորագրություն և ազգագրական պարեր։ [b]Ժողովրդական արվեստի կենտրոն / Folk Art Center[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր