211652_close_icon
views-count46956 դիտում article-date 22:52 27-03-2018

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. ընտանիքի 10 անդամներ, այդ թվում՝ մանկահասակներ, տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն

Երեկ՝ մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին հայտնել են, որ «շմոլ գազով թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն են մեկնել ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչներ, 37-ամյա Գևորգ Ի.-ն, 31-ամյա Աննա Ի.-ն, 7-ամյա Գագիկ Ի.-ն, 10-ամյա Արփինե Ի.-ն, 3-ամյա Արևիկ Ի.-ն, 34-ամյա Կարապետ Ի.-ն, 35-ամյա Արփինե Պ.-ն, 5-ամյա Մերի Ի.-ն, 3-ամյա Կարեն Ի.-ն, 1-ամյա Դավիթ Ի.-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ վերջիններս թունավորվել են նույն օրը, ժամը 01:00-ի սահմաններում՝ Հնաբերդ գյուղի 8-րդ փողոցի իրենց տանը՝ կաթսայից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքից: Փաստի առթիվ ոստիկանության Արագածի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր