4390 դիտում
10:37 28-03-2018
Կոնֆետ ու թանկարժեք կահույք՝ Մեղրիի գնումների պլանում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի համայնքապետարանը ներկայացրել է 2018 թվականի գնումների փոփոխված պլանը: Ֆինանսների նախարարության ՀՀ գնումների համակարգում ներկայացված փաստաթղթից «Փաստ»–ը տեղեկանում է, որ Մեղրիի համայնքապետարանն ընթացիկ տարում պատրաստվում է 18.040.000 ՀՀ դրամ արժողությամբ գրասենյակային կահույք գնել:
Գնման մեկ անձից կատարվող ընթացակարգով համայնքապետարանը կգնի նաև 601.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոպահեստամասեր:
Գնումների պլանում նաև 12 տուփ կոնֆետ, որոնցից յուրաքանչյուրն արժե 5000 դրամ: Կոնֆետ գնելու համար, ընդհանուր առմամբ, կծախսվի 60.000 ՀՀ դրամ: 73.000 ՀՀ դրամ կծախսվի ևս 10 տուփ կոնֆետ գնելու համար: Այս դեպքում կոնֆետի մեկ տուփն արժե 7.300 ՀՀ դրամ: Կգնեն նաև 15.000 դրամ արժողությամբ 5 տարի հնեցմամբ 10 շիշ կոնյակ:
Նվերների և պարգևների համար էլ գնումների պլանում նախատեսվել է 705.000 ՀՀ դրամ: Փաստաթղթում տեղ են գտել նաև կենցաղային մի շարք ապրանքատեսակներ:
Օրինակ, նախատեսվում է նաև 4 ջրատաքացուցիչ կաթսա գնել, որոնք ձեռք բերելու համար ընդհանուր առմամբ կծախսվի 260.000 ՀՀ դրամ: Կգնեն նաև խոհանոցի էլեկտրական 4 սալօջախ՝ ծախսելով 248.000 ՀՀ դրամ: Էլեկտրական կախովի 4 ջեռուցիչ գնելու համար էլ կծախսվի 1.800.000 ՀՀ դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9296 դիտում
09:09 07-02-2018
Ծովագյուղի համայնքապետարանը գնել է 20 կգ կոնֆետ, 190 շիշ գինի, 190 շիշ կոնյակ. «Փաստ»
4342 դիտում
09:18 31-01-2018
ՎՊ-ն միլիոններ կծախսի կահույք, բազկաթոռ ու աթոռ գնելու համար. «Փաստ»
3092 դիտում
18:11 13-11-2014
Աբովյանում 40-ամյա տղամարդն այնքան քաղցած է եղել, որ հաց է գողացել եւ դանակի սպառնալիքով կոնֆետ պահանջել
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»