211652_close_icon
views-count3095 դիտում article-date 18:11 13-11-2014

Աբովյանում 40-ամյա տղամարդն այնքան քաղցած է եղել, որ հաց է գողացել եւ դանակի սպառնալիքով կոնֆետ պահանջել

40-ամյա Գագիկ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ Աբովյան քաղաքում գտնվող «Նավասարկ» ՍՊԸ-ին պատկանող տոնավաճառի՝ Նուբար Գևորգյանին պատկանող տաղավարից բացահայտ հափշտակել է 400 ՀՀ դրամ արժողության, թվով 4 հատ լավաշ և դիմել փախուստի։ Մեկ այլ օր էլ ալկոհոլի ազդեցության տակ Աբովյան քաղաքում գտնվող «Նավասարկ» ՍՊԸ-ին պատկանող տոնավաճառում դանակով՝ Տիգրանուհի Աբգարյանի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, կոնֆետ է պահանջել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում՝ ավարտին չի հասցրել հանցագործությունը, քանի որ Տ.Աբգարյանը հրելով դուրս է հանել նրան տոնավաճառից։ Մի անգամ էլ Աբովյան քաղաքում գտնվող «Փարվանա» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասից բացահայտ հափշտակել է 240 ՀՀ դրամ արժողության, թվով 4 հատ հաց և դիմել փախուստի։ Գագիկ Դավթյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով եւ 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին[color=#CC0000] SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր