211652_close_icon
views-count4586 դիտում article-date 20:14 28-03-2018

Էջմիածինն ու Բելգորոդ-Դնեստրովսկին համագործակցության հուշագիր կնքեցին

Էջմիածինն ու Ուկրաինայի Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքը համագործակցության հուշագիր կնքեցին: Այս նպատակով երկօրյա պաշտոնական այցով Էջմիածինը հյուրընկալել էր Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Ալլա Գինակի գլխավորությամբ: Կողմերը նպատակ ունեն զարգացնել համագործակցությունը մշակույթի , կրթության եւ գիտության, բնակչության սոցիալական ապահովության, առողջապահության, տեղական կառավարման, էկոլոգիայի, քաղաքային տնտեսության, սպորտի, տուրիզմի բնագավառներում: Սույն համաձայնագրով, կողմերը պարտավորվում են աջակցել եւ օժանդակություն ցուցաբերել քաղաքային հաստատությունների, կազմակերպությունների, ձեռնարկություների եւ մասնագետների միջեւ գործունեության տարբեր ոլորտներում ուղիղ կապեր հաստատելուն: Այցի շրջանակներում պատվիրակության անդամների համար քաղաքապետարանը ճանաչողական շրջայց է կազմակերպել: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Մայր Տաճար, Էջմիածնի պատմաազգագրական թանգարան եւ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան, Զվարթնոց տաճար, ինչպես նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Հյուրերին ընդունել է նաև Վեհափառ Հայրապետը: Գարեգին Բ Կաթողիկոսը կարեւորել է Էջմիածնի եւ Բելգորոդ-Դնեստրովսկիի միջեւ ծրագրվող գործակցությունը տարբեր ոլորտներում՝ նշելով, որ այն կնպաստի երկու երկրների միջեւ առկա բարի ավանդույթների առավել ամրապնդմանն ու կապերի զարգացմանը: Հ.Գ. Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի կողմից, քաղաքապետ Ալլա Գինակի նախաձեռնությամբ 2013 թվականին հայ համայնքին է վերադարձվել պատմամշակությաին հուշակոթող Սբ. Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցին`կառուցված 14-15դդ, որը ներկայում վերականգնման փուլում է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր