211652_close_icon
views-count3909 դիտում article-date 10:48 29-03-2018

Տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետը 7 անշարժ գույք ունի, 70 հազար դոլար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ Կարեն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Սարգսյանը հայտարարագրել է յոթ անշարժ գույք՝ չորս հողամաս և մեկական առանձնատուն, հասարակական նշանակության շինություն և անավարտ շինություն: Հայտարարագրել է նաև «NISSAN TEANA 250XV V6» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 25 միլիոն դրամ, 70 հազար ամերիկյան դոլար ու 25 հազար եվրո: Եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 252 հազար դրամ ու ստացվել 2 միլիոն 352 հազար դրամ աշխատավարձից ու 3 միլիոն 900 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր