211652_close_icon
views-count32367 դիտում article-date 09:40 16-06-2018

Կարեն Ավագյանի եղբայրը ունի 7 անշարժ գույք, 17 միլիոն դրամ, 75 հազար ԱՄՆ դոլար ու 34 հազար եվրո. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Ավագյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ավագյանի սեփականությունն են համարվում յոթ անշարժ գույք՝ երկու բնակարան, երկու ավտոտնակ, երկու այգետնակ ու մեկ հողամաս: Պաշտոնյան վարում է «TOYOTA COROLLA 1.6» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարագրել է նաև 12 հազար 600 դրամ արժողությամբ բաժնեմաս: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 17 միլիոն դրամ, 75 հազար ԱՄՆ դոլար ու 34 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 586 հազար 770 դրամ: Ավագյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրն է: Մինչև այս նշանակումը զբաղեցնում էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆինանսատնտեսական հարցերով պրոռեկտորի պաշտոնը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր