211652_close_icon
views-count9228 դիտում article-date 11:26 29-03-2018

Միսը 100-150 դրամով կթան­կանա. Հրաչ Բերբերյան. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Միս մատակարարողների կողմից թանկացում կլինի, որովհետև սպանդանոցներում աշխատանք է կատարվում, բայց դա մսի գնի վրա լուրջ ազդե­ցություն չի կարող ունենալ»,- այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: 2018թ. հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր կլինի: Մինչ այդ, մարտի 1-ից պա­հանջն արդեն սկսել է գործել պետական գնումնե­րի մատակարարման ոլորտում որպես առաջնահերթություն` խստացնելով հսկողությունը մսի նկատմամբ: Բերբերյանը դրական է գնահատում սպանդանոցների պարտադիր պահանջը. «Վաղ թե ուշ մենք պետք է անցնենք ցիվիլ գյուղատնտեսու­թյանը: Այստեղ և՛ ռիսկայնությունն է պակասում, և՛ պատասխանատվությունն է բարձրանում, թե որ սպանդանոցից է միսը հայտնվել շուկայում: Մեր հաշվարկներով՝ 1 կգ միսը 100-150 դրամով կթան­կանա»: Նրա խոսքով` առայժմ հիմնական խնդիրն այն է, որ սպանդանոցների թիվը փոքր է: Ներկա­յումս հանրապետությունում գործում է 18 սպան­դանոց, առաջիկայում կկառուցվի ևս 23-ը: ՍԱՊԾ-ի տվյալներով ամբողջ հանրապետության պահան­ջարկը բավարարելու համար անհրաժեշտ է 70 սպանդանոց»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր