211652_close_icon
views-count4817 դիտում article-date 11:39 29-03-2018

Նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձել է Նյու Յորքից և պատրաստվում է երդմնակալությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանը տևական ժամանակ է՝ իրադարձությունների կիզակետում չէ, բայց պարզվում է՝ այս օրերին գտնվում է Հայաստանում: Նրա գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե Արմեն Սարգսյանն այս օրերին զբաղված է ապրիլի 9-ին կայանալիք երդմանակալության արարողության նախապատրաստական աշխատանքներով, իսկ մինչ այդ էլ եղել է Նյու Յորքում, որտեղ ընդունելության է մասնակցել: Հիշեցնենք, որ 4-րդ նախագահի երդմանակալության արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 9-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Ազգային ժողովի հատուկ նիստում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր