3084 դիտում
14:45 06-12-2016
Թրամփի դուստրը՝ Իվանկան իր ամուսնու հետ Նյու Յորքից կտեղափոխվի Վաշինգտոն
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը, ով հայտնի է նաև որպես իր հոր «աջ ձեռք», գալիք տարվա սկզբին իր ամուսնու և 3 երեխաների հետ Նյու Յորքից կտեղափոխվի Վաշինգտոն։
CNN-ի տվյալներով՝ զույգն արդեն սկսել է Վաշինգտոնում հարմար բնակարանի փնտրտուքը։
Հեռուստաալիքը նշել է, որ Քուշներ-Թրամփ զույգի տեղափոխությունը կարող է նշանակել այն, որ Դոնալդ Թրամփը իր փեսային ցանկանում նշանակել իր խորհրդականներից մեկի պաշտոնում։ Սակայն միևնույն ժամանակ նրա նշանակումը կհակասի ամերիկյան օրենքին, որն արգելում է նշված պարագայում ընտանեվարությունը։
35-ամյա Քուշները New York Observer թերթի և իր հոր կողմից հիմնադրված ընկերության սեփականատերն է։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Թրամփի նախընտրական քարոզչությանը։
Հիշեցնենք, որ Դ. Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու 2017 թվականի հունվարի 20-ին։
Նմանատիպ նյութեր
3728 դիտում
14:13 26-01-2017
Թրամփը չի բացառել, որ իր դուստրը՝ Իվանկան կարող է աշխատանքի անցնել Սպիտան Տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1101 դիտում
16:12 10-12-2014
Նյու-Յորքից լավ քաղաք չկա. Ռաուլ
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են