43597 դիտում
11:56 29-03-2018
Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ BMW X5-ը տեղափոխվեց «գաի պլաշչադկա», իսկ «դռռիկասեր» վարորդն էլ տուգանվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 28-ին, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել BMW X5 մակնիշի 72 DM 777 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ հետախուզման բաժինը օպերատիվ տվյալներ էր ստացել, որ նշված ավտոմեքենայի վրա ապօրինի տեղադրված է գերձայնային (դռռիկներ) ազդանշան։
Հետախուզական բաժնի պետ Հայկ Դավթյանի գլխավորությամբ բաժնի ծառայողները Երևանում հայտնաբերել են նշված ավտոմեքենան և վարորդին, որը վարել է Հովհաննես Փանոսյանը, և տեղափոխել են «գաի պլաշչադկա»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևան քաղաքի Էստոնական փողոցի բնակիչ՝ 29-ամյա Դավիթ Միքայելյանին։
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենաների վրա չտեղադրեն գերձայնային ազդանշաններ, հակառակ դեպքում օրինախախտները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից ու «մականունավոր լինելուց», կենթարկվեն վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները կտեղափոխվեն ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+