211652_close_icon
views-count1876 դիտում article-date 14:45 29-03-2018

Բնապահպանության նախարարությունը հաշվարկվել է 9.356.930 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մարտի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 29 իրավախախտում, 32-ի (23-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 3.100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 9.356.930 ՀՀ դրամ: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 16 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 2.300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 9.344.900 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (21 հաճարենի, 4 բոխի, 1 թեղի, 1 հացենի) հաշվարկվել է 3.713.300 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (1.72 խմ փայտանյութ)՝ 61.900 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշ՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 հաճարենի, 1 բոխի, 1 կաղնի) հաշվարկվել է 39.000 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 6 դեպքով (14.2 խմ փայտանյութ)՝ 406.180 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բարդի և 4 ճյուղ) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 66.420 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (1 ցցաչոր ծիրանենի) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։ Գեղարքունիք՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (5.6 խմ փայտանյութ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։ Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպք, որից՝ 2 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ, 1 դեպքով հաշվարկվել է 166.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0.28 խմ փայտանյութ) հաշվարկվել է 10.100 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշ՝ ապօրինի ծառահատման 16 դեպք, որից՝ 12 դեպքով նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, 4 դեպքով հաշվարկվել է 4.881.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որի վերաբելյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Փայտանյութի ապօրինի տեղափոխման 9 դեպքով նշանակվել է 900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք: Երևան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։ Առանց ՍԹԱ թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 12.030 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արձանագրվել է իրավախախտման 11 դեպք: Կայացվել է վարչական տուգանքի 7 որոշում․ Արագածոտն՝ 2 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի և 1 տնտեսվարողի նկատմամբ՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանքներ, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ։ 4 տնտեսվարողի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում։ Շիրակ՝ 2 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 100.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք՝ ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ։ Գեղարքունիք՝ 2 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 150.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք՝ ընդամենը՝ 300.000 ՀՀ դրամ։

Նմանատիպ նյութեր