211652_close_icon
views-count2077 դիտում article-date 12:31 09-11-2018

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հայտնաբերված խախտումներով հաշվարկվել է 12 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 43 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 12.462.140 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 17-ի վերաբերյալ նշանակվել է 1.650.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Այս մասին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 41 դեպք, հաշվարկվել է 12.462.140 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 15 դեպքով նշանակվել է 1.400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (91 հաճարենի) հաշվարկվել է 9.366.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (4.72 խմ)՝ 85.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով՝ 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Տավուշ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 16 դեպքով (35.64 խմ) հաշվարկվել է 1.177.840 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում հայտնաբերված՝փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (18 սոճենի) հաշվարկվել է 1.095.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (3.7 խմ)՝ 121.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Երևան՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (3 թեղի, 2 սալորենի, 3 հացենի, 2 ծիրանենի) հաշվարկվել է 490.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (3.5 խմ) հաշվարկվել է 126.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, նշանակվել է 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Լոռի՝ ջրային ռեսուրսների պահպանության իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 2.750.760 ՀՀ դրամ։

Նմանատիպ նյութեր