211652_close_icon
views-count2281 դիտում article-date 14:06 29-03-2018

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել են Ավագ հինգշաբթիի արարողությունները

Այսօր՝ մարտի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից Վերջին ընթրիքի ու Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը: Ավագ հինգշաբթիի խորհրդական օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում վաղ առավոտյան կատարվեց Ապաշխարողաց կարգը, որի ավարտին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կողմից ընթերցվեց Սուրբ Հովհաննես Ոսկեբերան Հայրապետի «Օրհնեալ է Ամենասուրբ» աղոթքը: Այնուհետեւ կատարվեց Միջօրեի ժամերգությունը և ապա Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանի կողմից մատուցվեց Սուրբ ու Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցվեց Սուրբ Բարսեղ Կեսարացու` «Սուրբ Հաղորդության մասին» ճառը: Իսկ հավարտ Սուրբ Պատարագի փակվեց Ավագ Ս. Խորանի վարագույրը: Նույն օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Ոտնլվայի արարողությունը:

Նմանատիպ նյութեր