9099 դիտում
16:34 29-03-2018
Մի խումբ տաքսիստներ բողոքի ակցիա անցկացրեցին կառավարության առջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 29-ին, մի քանի տասնյակ տաքսու վարորդներ բողոքի ցույց էին անցկացնում կառավարության շենքի մոտ։ Նրանք մեքենաները կանգնեցրել են Հանրապետության հրապարակում, ի նշան բողոքի, ստեղծելով խցանումներ:
Տաքսիստները նշում են, որ Կարեն Կարապետյանը չպետք է հանգիստ հեռանա վարչապետի պաշտոնից, պետք է իրենց խնդիրները լուծի, պարտքերը զրոյացնի, հետո գնա:
Նախաձեռնող խմբի անդամներից Տիգրան Հարությունյանը ասաց. «Այնպես են անում, որ էս աղքատ ժողովուրդն ավելի աղքատանա, և որ կարողանան, ներմուծելով իրենց մեքենաները, բոլորին ծառա սարքեն։ ԱՊՊԱ թանկ, լիցենզավորման գումարները կուտակվել են, տեսախցիկների հնգապատիկ փողերը կուտակվել են, օնլայն տաքսիները, քաղաքապետարանը զարթնել է, սաղ փող են ուզում, սաղ թալանում են էս ոլորտը: Մենք պահանջում ենք հանդիպում վարչապետի հետ»:
Վարորդներին ընդունեց ՀՀ կառավարության նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, սակայն պահանջեց, որ հանդիպումը լինի առանց լրագրողների ներկայության:
Հանդիպումից հետո Տիգրան Հարությունյանը ասաց, որ պայմանավորվել են իրենց պահանջները գրավոր ներկայացնել և սպասել պատասխանին:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
Նմանատիպ նյութեր
8465 դիտում
12:33 20-01-2022
Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի առջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17602 դիտում
17:54 27-06-2019
Խարդախ տաքսիստներ․ «Զվարթնոցի» ոստիկանների նոր բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ