14719 դիտում
09:38 30-03-2018
Նախկին զորամասի շենքերն ու շինությունները՝ 10.518.2 քմ կնվիրեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում գտնվող նախկին զորամասի շենքերն ու շինությունները շուտով նոր սեփականատեր են ունենալու:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանք Պաշտպանության նախարարությունը կնվիրվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության` դրանց հետագա օգտագործումը գտնվել է ոչ նպատակահարմար, որն էլ անհատույց կտրամադրվի Հայ առաքելական եկեղեցուն`ըստ առկա կարիքների օգտագործելու համար: Խոսքը 10518.2 քմ, 518 հազար 221 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունների մասին է: Ըստ որոշ տեղեկությունների` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն այնտեղ նախատեսում է հոգևոր կենտրոն կառուցել կամ էլ եկեղեցի: Հատկանշական է փաստը, որ տեղի իշխանություններն ամենևին տեղյակ չեն եղել այս ամենից:
Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այդ տարածքները Հայ Առաքելական եկեղեցուն տրամադրելու վերաբերյալ իրեն պաշտոնապես չեն տեղեկացրել:
«Մենք թռուցիկ լսել ենք, որ դա հանձնվելու է եկեղեցուն: Նախկինում այդ տարածքում գործել է պանսիոնատ: Այդ շենք-շինությունները բավականին նորմալ վիճակում են: Մոտ 4 հա է կազմում այդ տարածքը»,- լրացրեց գյուղապետը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»