1797 դիտում
19:22 22-02-2022
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը. մատուցվեց Սուրբ Պատարագ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ։
Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի տարբեր թեմերից ու Արցախից Սուրբ Էջմիածնում համախմբված 233 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։
Պատարագիչն էր Վայոց Ձորի թեմի առաջնորդարանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Աշուղբաբյանը։
Տեր Հայրն իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին և ընդգծելով Սրբոց Ղևոնդյաց սխրանքը՝ ի մասնավորի նշեց․ «Այսօր մեր հայացքները կրկին ուղղված են դեպի մեր քաջարի նախնիները, որոնց մտքում դաջված էր Ավետարանի այն խոսքը, որն ասում է․ «Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հոր առաջ» (Մատթ․10․32), և այս խոսքերը ձուլվել էին նրանց սրտերում բաբախող մեծ ու աննկուն հավատքի հետ։
Այսօր էլ մենք նույն պայքարն ենք մղում մեր պետականության և հավատքի համար, ինչպես մեր հայրերը։ Եվ ընդամենը երկու տարի առաջ մեր երիտասարդները ցույց տվեցին, որ նրանք արժանի հետնորդներն են Վարդանանց նահատակների, իսկ նրանց կողքին Սուրբ Ղևոնդ երեցի օրինակով կանգնած էին մեր գնդերեց տղաներն ու հայ հոգևորականները, ովքեր մի ձեռքին զենք, մյուսին խաչ պաշտպանում էին մեզ բոլորիս»։
Սուրբ Պատարագի ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ քահանաների հավաք և պարգևաբաշխություն։ Ողջույնի խոսք ասաց Շիրակի թեմի առաջնորդ և քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։
Ավագ քահանայության պատվի արժանացան Շիրակի թեմից Արժանապատիվ Տ․ Վարուժան քահանա Տերտերյանը և Գուգարաց թեմից Արժանապատիվ Տ․ Վահան քահանա Ազարյանը։
Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում սպասավորող Արժանապատիվ Տ․ Հովել քահանա Օհանյանին, Տ․ Սիփան քահանա Գրիգորյանին, ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունից Արժանապատիվ Տ. Մանուկ քահանա Զեյնալյանին, Արթիկի թեմից Տ․ Սողոմոն քահանա Մինասյանին, Կոտայքի թեմից Տ․ Շահան քահանա Միրզոյանին և Տ․ Ժիրայր քահանա Խաչատրյանին։
Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող Արժանապատիվ Տ․ Սահակ քահանա Սահակյանը, Տ․ Հայասա քահանա Ղարագյոզյանը և Տ․ Արմեն քահանա Կիրակոսյանը, Գուգարաց թեմից Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Շահվերդյանը և Տ․ Մասիս քահանա Առաքելյանը, Արցախի թեմից Տ․ Մխիթար քահանա Հարոյանը, Մասյացոտնի թեմից Տ․ Տիրան քահանա Նահապետյանը, Սյունյաց թեմից Տ․ Խաչատուր քահանա Հայրապետյանը։
Շնորհաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասին բերեց իր օրհնությունն ու հայրապետական պատգամը:
Անդրադառնալով Սրբոց Ղևոնդյանց տոնի խորհրդին՝ Նորին Սրբությունը մասնավորաբար նշեց․ «Ղևոնդ Երեցը դարձավ հավատքի ու հայրենիքի համար ազգային պայքարի գաղափարակիր՝ մի հանգամանք, որը խորհուրդ և առաքելություն հաղորդեց նրա կերպարին դարերի հոլովույթում։ Սրբոց Ղևոնդյանց օրինակով կրթվել են բազում սերունդներ, որոնք փոխանցել են մեզ օրինակելի կերպարը հավատի քաջության, առ հայրենին և Եկեղեցին նախանձախնդրության, ազգային և հոգևոր ինքնության պահպանման ջատագովության և հանուն հավիտենականի քրիստոնեական ճշմարիտ անձնազոհության։
Այսօր Սուրբ Ղևոնդ Երեցի նախաձեռնած ազգային ինքնապաշտպանության հրամայականը չի վերացել։ Փոխվել են ժամանակները, սակայն անփոփոխ են մարտահրավերները։ Մեր ժողովուրդը կանգնած է նույնական մարտահրավերների առջև, առկա է նաև ճակատը, ուր պայքար է մղվում հանուն մեր ավանդական սրբազան արժեքների հարատևության, մեր ինքնության պահպանության և մեր ապագայի։ Եկեղեցին մեծ առաքելություն, ավելին՝ պատասխանատվություն ունի այդ արժեքների պաշտպանության ու զորացման գործում»։
Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ այսօր էլ եկեղեցականության մեջ կան մերօրյա Ղևոնդ երեցներ, որոնք նույն ոգին, հանձնառությունն ու գիտակցությունն են դրսևորում հայ ժողովրդին մատուցած ամենօրյա սպասավորության ու խնամքի մեջ, ազգային-հայրենական անդաստանում հառնած լրջագույն մարտահրավերների պայմաններում։
«Իբրև Եկեղեցի՝ չենք կարող անտարբեր և անհաղորդ մնալ այս օրերին մեր ժողովրդի կյանքում տեղ գտնող տարատեսակ երևույթների նկատմամբ, որովհետև մեր սրբազան առաքելությունն է ոչ միայն մասնակիցը դառնալ առկա խնդիրների հաղթահարման աշխատանքների, այլև կրողը ծանր լուծի, ամոքողը ցավի, սփոփողը վշտերի, ցրողը մեր ժողովրդի հոգին պատած հուսահատության և տրտմության։
Մեզ պատուհասած պատերազմը, որը մեծ կորուստներ պատճառեց մեր հայրենիքին ու ժողովրդին, դեռ ավարտված չէ։ Այն շարունակվում է՝ ոչ մարտի դաշտում, սակայն ամենատարբեր ոլորտներում և տիրույթներում։ Չի դադարում հայատյացության և թշնամանքի սերմանման քարոզչությունը սահմանի մյուս կողմից, հաղթահարված չեն պատերազմի առաջ բերած մարտահրավերները, վտանգված է մեր սրբազան ժառանգությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, շարունակվում է ներքաղաքական կյանքում լարվածությունը, բևեռացվածությունը, արտագաղթը, խորանում է ապագայի հանդեպ ժողովրդի մեջ տիրող անորոշությունը»,- ընդգծեց Հայոց Հովվապետը՝ կարևոր համարելով, որ նման բարդագույն իրադրության մեջ առաջնային պետք է շարունակի նկատվել հովվական խնամքը սոցիալական ծանր վիճակում հայտնված արցախցիների, տեղահանվածների, զոհվածների, անհայտ կորածների, գերության մեջ գտնվողների և վիրավորների ընտանիքների հետ։
Նորին Սրբությունը խնամատար ծառայության մեջ մեծապես կարևորեց նաև քրիստոնեական դաստիարակության և կրթության ծրագրերի խթանումը՝ հայորդիների հոգիներում զորացնելու հավատքն առ Աստված և սերն առ հայրենին ու մեր սրբազան արժեքները։ Այս առումով Վեհափառ Հայրապետը թելադրեց, որ բոլոր ծխերում պետք է հնարավորինս ձևավորվեն կիրակնօրյա դպրոցներ, հովվություններից ներս մասնավոր ուշադրություն պետք է դարձվի երիտասարդությանը, նրանց առավել գործուն ներգրավմանը եկեղեցական-ծխական կյանքում, ծխերից ու թեմերից ներս տարվող սոցիալական, կրթական աշխատանքներում։
Վերջում Հայոց Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված հայրենի երկրի՝ Հայաստանի և Արցախի խաղաղության ու անվտանգության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի զավակների բարեշեն կյանքի և Հայոց Եկեղեցու պայծառության համար։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
1393 դիտում
19:54 13-06-2022
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1465 դիտում
21:28 26-05-2022
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1469 դիտում
19:51 14-04-2019
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
757 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»