5227 դիտում
10:25 30-03-2018
Արմեն Սմբատյանը ԱԳՆ-ում կոչ էր արել չխոչընդոտել Բյուլբյուլօղլու թեկնածությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Մամուլն արդեն գրել է, որ Հայաստանն իր առաջին դեսպանը կունենա Իսրայելում: Այդ պաշտոնում կնշանակվի նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը: Վերջինս հայտնի է որպես դեսպան-բիզնեսմեն: Ռուսաստանում դեսպան աշխատած տարիների մասին ուշագրավ պատմություններ կան, բայց նրա հետ կապված վերջին դրվագն է բավականին հետաքրքիր:
Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր փորձում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ՅՈՒՆԵՍԿO-ի ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել, և ինչպես էր Ադրբեջանը մեծ PR սկսել այդ գործը գլուխ բերելու համար: Ահա այդ օրերին, երբ Հայաստանում էլ որոշ քաղաքական և հասարակական գործիչներ հակաարշավ էին կազմակերպել, պարզվում է` բոլորը չէ, որ պետության շահն էին գերադասում:
Հենց այդ ժամանակ, մեր տեղեկություններով, Իսրայելում դեսպան նշանակվող Արմեն Սմբատյանը գնում է արտաքին գործերի գերատեսչություն և համապատասխան պաշտոնյաներին ասում, որ չխոչընդոտեն Բյուլբյուլօղլու թեկնածության առաջադրմանը, քանի որ (ուշադրություն), երբ ադրբեջանցին դառնա ՅՈՒՆԵՍԿO-ի ղեկավար, ինքն էլ կարող է լինել Հայաստանի ներկայացուցիչն այնտեղ:
Հետագա զարգացումներից պարզ դարձավ, որ Արմեն Սմբատյանի «մուրազն» անկատար մնաց, սակայն, երևում է, կարճ ժամանակով: Հիմա նրան ոչ պակաս «եկամտաբեր» երկիր են վստահում, որտեղ Հայաստանը ազգային մեծ ժառանգություն ունի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1283 դիտում
17:14 02-10-2014
ԵԽԽՎ-ն կոչ է արել Վրաստանի իշխանություններին չխոչընդոտել կուսակցությունների ակտիվ գործունեությանը
1033 դիտում
21:14 12-07-2023
Ադրբեջանը պարտավոր է չխոչընդոտել հումանիտար բեռների մատակարարումը պաշարված Արցախ․ Արցախի ԱԳՆ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը