211652_close_icon
views-count2301 դիտում article-date 20:00 02-05-2016

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հեսենում ՀՀ հյուպատոսի ուղեկցությամբ շրջայց կատարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընգրկված վանքում

Ապրիլի 29-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հեսենում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերայի ուղեկցությամբ այցելեց ԳԴՀ Հեսեն երկրամասի Բերգշտրասե մարզ: Մարզային խորհրդի նախագահ Քրիստիան Էնգելհարդտի հրավերով դեսպան Սմբատյանը շրջայց կատարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընգրկված Լորշ վանքում: Նշյալ վանքի և Գեղարդի վանքային համալիրի միջև 2002 թվականին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Այցելության շրջանակներում դեսպան Սմբատյանը մարզի իշխանությունների քննարկեց հայ-գերմանական մշակութային, տնտեսական գիտակրթական ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Ձեռք բերվեց պայմանավորվածություն ապակենտրոնացված համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր