28749 դիտում
17:36 30-03-2018
Շիրակի մարզում ճակատ-ճակատի բախվել են 07-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Նոր Կյանք գյուղի 1-ին փողոցի 16 տան դիմաց Արևշատ գյուղի բնակիչ, 30-ամյա Արկադի Պետրոսյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 DP 419 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արթիկ քաղաքի բնակիչ, 39-ամյա Մկրտիչ Երիցյանի վարած Mercedes մակնիշի 34 OV 732 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Ա. Պետրոսյանը, նրա ուղևոր, համագյուղացի, 32-ամյա Սամվել Պապիկյանն ու Mercedes-ի ուղևոր, Անուշավան գյուղի բնակիչ, 28-ամյա Ժորժիկ Բուդաղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Միքայիլ Գրիգոյանն ու Ազատ Թադևոսյանը:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
56438 դիտում
13:32 03-09-2020
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ ճակատ-ճակատի բախվել են Mercedes E320-ն ու Mercedes ML-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ