3138 դիտում
13:38 31-03-2018
Առայժմ Ռուսաստանի հետ համագործակցություն ծավալել հնարավոր չէ. ՆԱՏՕ-ի գեներալ
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցություն առայժմ հնարավոր չէ իրականացնել, քանի դեռ Մոսկվան չի պահպանում միջազգային իրավունքի նորմերը։ Այդ մասին չեխական Aktualne թերթին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պետր Պավելը։
«Մենք ձգտում ենք խուսափել առճակատումից, սակայն չենք կարող արհամարհել փաստը, որ Ռուսաստանը խախտում է միջազգային նորմերը»,-ասել է գեներալը։
Հավելել է, որ դաշինքում ցանկանում են ՌԴ-ի հետ երկխոսություն ծավալել, սակայն ՌԴ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման դեպքից հետո հարաբերությունների լարվածության ֆոնին դա հնարավոր չէ իրականացնել։
Նմանատիպ նյութեր
1827 դիտում
15:44 28-06-2017
Ինչպես արդյունավետ կառավարել անձնական ֆինանսները. ՀԵՀ-ը համագործակցություն է ծավալել ՄՀԳԽՀ-ի աջակցությամբ
Այս բաժնից
586 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1027 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին