1830 դիտում
15:44 28-06-2017
Ինչպես արդյունավետ կառավարել անձնական ֆինանսները. ՀԵՀ-ը համագործակցություն է ծավալել ՄՀԳԽՀ-ի աջակցությամբ
«Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում» եռամսյա ծրագիրը, որի շրջանակներում որակավորված դասընթացավարներն իրականացնում են ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված թրեյնինգներ ՀՀ մարզերում և Երևանում, մոտենում է ավարտին: Այն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի աջակցությամբ:
Հունիսի 27-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում ՀԵՀ մարզային երիտասարդական կենտրոնների համակարգող Արգամ Արշակյանի և Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Նատալի Վորոբևի միջև: Կողմերը ծրագրի իրականացումը գնահատեցին արդյունավետ: Երեք ամիսների ընթացքում ՀԵՀ դասընթացավարներն իրականացրել են 40-ից ավելի դասընթաց, որին մասնակցել է շուրջ 1000 երիտասարդ:
Նշենք նաև, որ Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի և ՀԵՀ-ի համագործակցությունը վերը նշված ծրագրի շրջանակներում գնահատելու նպատակով հունիսի 22-ին տեղի էր ունեցել նաև հանդիպում Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Քրիստոֆ Վեյնմանի հետ:
ՀԵՀ-ի կողմից իրականացվող ծրագիրը ստացավ բարձր գնահատական, իսկ Քրիստոֆ Վեյնմանը նշեց, որ ՀԵՀ և Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի համագործակցությունը ամենաբարձր մակարդակի վրա է:
Կողմերը նաև վստահեցրին, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը
496 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները