211652_close_icon
views-count3121 դիտում article-date 15:45 31-03-2018

Ավելի քան 300 երիտասարդ կամավորներ մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին

«Մաքուր Երևան» կարգախոսով անցկացվող համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացել են նաև երիտասարդ կամավորները: Աշխատանքներում ներգրավվել են մասնավորապես երիտասարդական-հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի ավելի քան 300 անդամները: Երիտասարդների հետ շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել էր նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը: Երիտասարդ կամավորները նշել են, որ մեծ ոգևորությամբ են միացել մայրաքաղաքի մաքրման ու կանաչապատման համաքաղաքային աշխատանքներին՝ այսպիսով իրենց նպաստը բերելով 2800-ամյա Երևանում մաքրության պահպանման գործին: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մասնակիցներն ապահովվել են անհրաժեշտ պարագաներով ու համապատասխան տեխնիկայով:

Նմանատիպ նյութեր