962 դիտում
13:09 08-11-2014
Համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել են հարյուրավոր կամավորներ. ֆոտոշարք
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցները, վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու անդամներ, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, հարյուրավոր կամավորներ:
Վարչական բոլոր շրջաններում առավոտից մեկնարկել և շարունակվում են սանմաքրման աշխատանքները, որի ընթացքում հանրային օգտագործման կանաչապատ տասնյակ տարածքներ, այդ թվում՝ բակեր, այգիներ ու պուրակներ, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների հարակից տարածքները մաքրվում և պատշաճ տեսքի են բերվում:
Ուսանողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ՊՆ ներկայացուցիչների ուժերով մաքրվում է նաև Ծիծեռնակաբերդի տարածքը:
Այս և մյուս տարածքներում կուտակված աղբը հատուկ մեքենաներով տեղափոխվում է աղբավայր: Շաբաթօրյակին անհրաժեշտ բոլոր պարագաները և գործիքները մասնակիցների համար տրամադրել է Երևանի քաղաքապետարանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
3067 դիտում
15:45 31-03-2018
Ավելի քան 300 երիտասարդ կամավորներ մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին
2073 դիտում
18:30 12-04-2014
ՀՀ զինված ուժերը մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին. ֆոտոշարք
5450 դիտում
22:06 12-11-2016
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցները մասնակցել են համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին
Այս բաժնից
538 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
622 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք