211652_close_icon
views-count35359 դիտում article-date 16:22 01-04-2018

Լոռու մարզի Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում նույնպես նշվեց Սուրբ Զատկի տոնը. Խաչքավորը կրկին ԱԺ փոխնախագահ Շարմազանովն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 1-ին, Լոռու մարզի Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում նույնպես նշվեց Սուրբ Զատկի տոնը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տեր Հեթում քահանա Թարվերդյանը պատարագ մատուցեց, այնուհետև հաղորդության կարգ կատարեց, ինչից հետո այցելուներին բաժանվեցին հավկիթներ: Տոնին ներկա էր նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով արդեն 2-րդ տարի է Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու Խաչքավորն է: Այս անգամ եկեղեցու բակը գեղեցկացրել էին Շնողի, Թեղուտի, Շամլուղի, Ախթալայի, Նեղոցի, Մեծ Այրումի, Ճոճկանի դպրոցների կոլեկտիվների և աշակերտների կողմից պատրաստած տոնական սեղանները: Միջոցառմանը ներկա համայնքապետերը շրջեցին բակում և իրենց գնահատականները տվեցին պատրաստված տոնական սեղաններին: Տեր Հեթումը որպես լավագույն սեղան ոսկեզօծ Աստվածաշունչ նվիրեց Թեղուտ համայնքի դպրոցին: 2-րդ տեղում էր Ճոճկան համայնքի դպրոցը, ում նվիրեց հուշանվեր: Մնացած բոլոր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության նվերներ: Եկեղեցու բակում հնչում էր երաժշտություն, իսկ Ալավերդու «Հրաշամանուկներ» պարի խմբի սաները ելույթ ունեցան պարի կատարումով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր