211652_close_icon
views-count11601 դիտում article-date 13:03 02-04-2018

«Եռաբլուր» զինվորական պանթեոն քաղաքացիների հոսքը չի դադարում. պատանի երկրապահները նույնպես հարգեցին ապրիլյան պատերազմի հերոս զոհերի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլյան պատերազմի զոհերի ոգեկոչման արարողությունների շարք էին կազմակերպել պատանի երկրապահները: Նախ ծաղկադրում կատարվեց ԵԿՄ վարչության տարածքի խաչքարերի պուրակում, ապա՝ «Եռաբլուր»-ում: «Եռաբլուր»-ում ծաղիկներ խոնարհվեցին անհայտ կորած ազատամարտիկների խորհրդանշական հուշարձանի մոտ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զոհված երկրապահների շիրմաքարերի մոտ, իսկ ոգեկոչման հիմնական արարողությունն իրականացվեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատակների շիրմաքարերի մոտ: Զուգահեռաբար հիշատակման արարողություններ էին կազմակերպվել ամբողջ Հանրապետության և Արցախի եղբայրական գերեզմաններում, պանթեոններում, պատմական հուշարձանների մոտ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 198+
198+

Նմանատիպ նյութեր