37712 դիտում
10:12 03-04-2018
Ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության «Եղնիկներ» լեգենդար զորամասի հերոս զինվոր տղերքը, ովքեր զորացրվել են, այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 2-ին, Ապրիլյան քառօրյա պատերազմի 2-րդ տարելիցին, Արցախում հայտնի «Եղնիկներ» զորամասից պատերազմին մասնակցած, այժմ զորացրված առյուծ-տղաներն իրենց ծնողների հետ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի գերեզմաններին, այնուհետև Ապրիլյան պատերազմում հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների գերեզմաններին:
Տղաների հետ էր նաև «Եղնիկներ» զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների (ԱՀՏԱ) գծով տեղակալ, փոխգնդապետ Սերգեյ Իվանյանը:
Այնուհետև ներկաներն ուղևորվեցին սեղանի շուրջ՝ հիշելու և պատվելու հերոսներին՝ խոստանալով, որ հերոսների կիսատ թողած գործը, եթե հարկ լինի, իրենք ավարտին կհասցնեն:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+