211652_close_icon
views-count4664 դիտում article-date 12:20 03-04-2018

Ժամանցի վայրեր, սննդի կետեր. ԱԻՆ-ը խոշորացույցի տակ է վերցնում մարդկանց զանգվածային ներկայության օբյեկտները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ակտիվորեն հետազոտություն է անցկացնում մարդկանց զանգվածային ներկայության օբյեկտներում: «[url=https://armenpress.am/arm/news/928494.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ այդ հետազոտությունները սկսել են իրականացվել դեռ հունվարից: «Օրենքով սահմանված կարգով այն վայրերում, որտեղ մենք իրավունք ունենք, իրականացնում ենք հետազոտություններ: Մենք հետազոտություն անցկացնելու իրավունք շատ վայրերում ունենք, այդ թվում՝ հանրային սննդի կետերում, ժամանցի վայրերում և այլն: Հունվարից սկսած մեր աշխատանքում շեշտը դրել ենք սկզբում խոշոր վայրերի, կենտրոնների ստուգման վրա»,-ասաց Սերգեյ Հայրապետյանը: Մեր այն հարցին, թե արդյոք դեռ հերթը չի՞ հասել սննդի կետերին, Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ առանձին վերցված համեմատաբար փոքր սննդի կետերին դեռ չի հասել, սակայն նույն խոշոր առևտրի կենտրոններում, ժամանցի վայրերում եղել են նաև սննդի կետեր, որտեղ նույնպես անցկացվել է հետազոտություն: ԱԻՆ-ը հետազոտությունների աշխատանքը շարունակում է, առաջիկայում խոշորացույցի տակ կլինեն նաև առանձին վերցված սննդի կետեր, սրճարաններ, մանկական ժամանցի կետեր, մշակութային կենտրոններ և այլն: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/928494.html]կայքում[/url]։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/02/1092851/]հայտնել [/url]էինք, որ երեկ՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում պայթյուն էր տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում գործող «Բուրգեր Քինգ» օբյեկտում: Ինչպես հայտնլ էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին ժամանել Երևանի 1-03 շտապօգնության մեծ թվով բրիգադներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունն առաջացել էր թթվածնի բալոնից։ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով 8 հոգի տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Պարզվել էր, որ արագ սննդի կետի խոհանոցում տեղի էր ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն, ինչից վնասվել էին խոհանոցի (60 ք.մ) սպասարկման տաղավարը՝ մոտ 2 ք.մ, սրահի կախովի առաստաղը՝ մոտ 8 քմ, 2 գարեջրի տարրա (40 լ) և սպասքի պարագաներ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորներն են՝ 6-ամյա Ռուդոլֆ Մարկոսյանը, 8-ամյա Ռուբինա Մարկոսյանը, 19-ամյա Զարուհի Մելիքյանը, ԻԻՀ քաղաքացի, 24-ամյա Էրիկ Աշուղյանը, ՌԴ քաղաքացի, 15-ամյա Ալյոնա Ագապովան, ՌԴ քաղաքացի, 15-ամյա Լիզա Աբրահամովան, ՌԴ քաղաքացի, 15-ամյա Յարոսլավ Լյուբենկոն, ԻԻՀ քաղաքացի, 24-ամյա Զեյնա Հուսեինին:

Նմանատիպ նյութեր