211652_close_icon
views-count39548 դիտում article-date 21:34 03-04-2018

Վարդանյանների ընտանիքը 120 միլիոն դրամ է նվիրաբերել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի լավագույն բարեկամներից են բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները: Այսօր՝ ապրիլի 3-ին, Կարեն Վարդանյանն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, զրուցեց հաստատությունում բուժում ստացող տղաների հետ, ծանոթացավ կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, ինչպես նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի հետ քննարկեց ապագա համագործակցության ծրագրերը: Զինվորների համար լավագույն վերականգնողական կենտրոն ստեղծելու գաղափարը իրականացնելու համար դեռևս հունվար ամսին 120 միլիոն դրամ գումար էր հատկացվել Վարդանյաների ընտանիքի կողմից: Գումարի մի մասը հատկացվել է Կենտրոնի հիմնադրման աշխատանքները վերջնակետին հասցնելու համար, իսկ երկրորդը՝ 54 մլն դրամը, ուղղվելու է ուսումնական հատվածի կառուցմանը, որը ծառայելու է կենտրոնում բուժվող տղաներին: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը նշեց , որ Վարդանյանների ընտանիքի աջակցությունը շատ կարևոր էր Կենտրոնի կայացման հարցում և հետագա համագործակցությունը ևս կօգնի, որպեսզի հնարավորինս բարելավվի վիրավոր հայ զինվորի կյանքի որակը: Բարերար Կարեն Վարդանյանն էլ իր հերթին նշեց, որ օժանդակությունը շարունակական է լինելու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր