5493 դիտում
09:11 09-04-2021
Գագիկ Ջհանգիրյանը Եվրադատարանում հաղթել է․ պետությունը նրան բավականին կլորիկ գումար է տվել, որը նա փոխանցել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանն իր իրավունքների համար Եվրադատարանում կռիվ տալուց հետո հաղթել է: Պետությունը նրան բավականին կլորիկ գումար է տվել` որպես ոտնահարված ու խախտված իրավունքների փոխհատուցում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գագիկ Ջհանգիրյանը պետությունից ստացված գումարները երեկ վերցրել է ու գնացել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին անձամբ տվել է երկու միլիոն դրամ գումար` խոստանալով, որ օրերս էլի է նվիրաբերելու որոշ գումարներ՝ արդեն անհատապես վերականգնողական կենտրոնում բուժվողների համար, նրանց անունով:
Այսպիսով՝ մի շարք դատավորների, քննիչների ու դատախազների պատճառով մեր երկիրը պարտվել է Եվրադատարանում: Եվ, բացի ամոթալի պարտությունից, ՀՀ կառավարությունը հարկատուների միջոցներով գոյացած գումարներով ձևավորված պետական բյուջեից ստիպված է եղել փոխհատուցել Ջհանգիրյանի խախտված իրավունքների համար: Ու լավ է, որ գոնե այդ գումարները բաժին են հասել վիրավոր, անդամահատված զինվորներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»