5403 դիտում
10:08 04-04-2018
Ռուսաստանին չի հաջողվի ճնշել Հայաստանին տարածքներ զիջելու հարցում. ամերիկյան փորձագետ. «Ամերիկայի ձայն»
Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին էր նվիրված Վաշինգտոնում, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների անվանի կենտրոնում անցած քննարկումը: Մարտահրավերներից կարևորագույնը Արցախյան հակամարտության կարգավորումն է, համաձայնեցին ամերիկյան փորձագետները: Վուդրո Վիլսոնի կենտրոնի վերլուծաբան Քենեթ Յալովիցի խոսքով, մինչև հակամարտության վերջնական կարգավորումը Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանալու իրագործել սեփական ներուժը.
«Անընդհատ պատերազմի շեմին գտնվելու փաստը պատրվակ է դառնում ղեկավարների համար՝ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները չզարգացնելու համար»:
Վերլուծաբանի խոսքով, ինքը հույս ուներ, որ քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը, իր իսկ խոսքով, «մեկ-երկու բլուր վերադարձնելու հետո» կվերականգնի ինքնավստահությունն ու պատրաստ կլինի իրական զիջումների վերաբերյալ բանակցել: Հայաստանը սակայն, իր հերթին պետք է զիջումների պատրաստ լինի, նշում է Յալովիցը.
«Լեռնային Ղարաբաղի շուրջ այդ տարածքների վերաբերյալ դուք պետք է որոշում կայացնեք՝ արդյոք ձե՞ր շահերից է այդ տարածքները պահել, չնայած ամեն ինչի, թե՞ ժամանակն է այդ տարածքների փոխարեն Ադրբեջանից զիջումներ ստանալ»:
Դրան հակառակ սակայն, ապրիլյան պատերազմն էլ ավելի կողմերին հեռացրեց միմյանցից, իսկ պաշտոնական Բաքուն հայտարարեց Երևանը «վերադարձնելու» վերաբերյալ: Հայտարարություն, որը փորձագետներն անհասկանալի են համարում: Կարնեգիի հաստատության վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ասում է.
«Դա շատ անառողջ հայտարարություն է Ադրբեջանի նախագահի կողմից: Կարծում եմ, այն ներքին սպառման համար է, սակայն, այն Հայաստանին ավելի է համոզում որևէ տարածքներ չվերադարձնել»:
Անդրադառնալով Արցախյան խնդրի կարգավորման գործում Ռուսաստանի դերին, Սթրոնսկին նշում է, թե չի հավատում, որ Ռուսաստանը կարող է հաջողության հասնել, եթե փորձի Հայաստանի վրա ճնշում գործադրել տարածքներ զիջելու համար.
«Ռուսաստանը կարևոր դեր է խաղում այստեղ, սակայն, ես չեմ հավատում, որ բոլոր խաղաթղթերը Ռուսաստանի ձեռքում են»:
Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ներկայացուցիչ Միրիամ Լանսկոյի կարծիքով, ապրիլյան պատերազմը ցույց տվեց հայ հասարակությանը, որ հույսը պետք է դնել միայն սեփական ուժերի վրա, քանի որ Ռուսաստանից որևէ աջակցություն պատերազմի դեպքում չի լինելու:
«Հայաստանում մարդիկ ակնկալում էին, որ Ռուսաստանն աջակից կլինի Հայաստանին, ավելին կանի Հայաստանը պաշտպանելու համար», - նշում է Լանսկոյը:
Սակայն, երբ դա տեղի չունեցավ, Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները սկզբում հիասթափություն ապրեցին, այնուհետև՝ փորձեցին ավելի ամրապնդել Արևմուտքի հետ հարաբերությունները, նշում է վերլուծաբանը:
Ռուսաստանը Արցախյան հակամարտության տարածաշրջանում պատերազմ չի ցանկանում, սակայն, բոլորովին այլ հարց է, թե որքանով է Ռուսաստանին ձեռնտու խնդրի վերջնական խաղաղ կարգավորումը, ավելացնում է Քեն Յալովիցը: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա այն կարող է դրական դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում.
«Հիմնական բանը, որ մենք կարող ենք անել, և հավատացած եմ, ռուսները նույնպես կարող են անել, թույլ չտալ պատերազմական գործողությունները»:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4331523.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
6386 դիտում
23:26 16-03-2022
Արևմուտքին չի հաջողվի ճնշել Ռուսաստանին. Ուկրաինայում հատուկ գործողությունը կիրականացվի մինչև վերջ. Պուտին
3758 դիտում
14:24 04-08-2016
Տարածքներ զիջելու մասին երբևիցե խոսք չի եղել և չկա. Շավարշ Քոչարյան
916 դիտում
10:40 04-07-2023
Եվրոպացիների մեծ մասը Ռուսաստանին համարում է հակառակորդ, Չինաստանին՝ գործընկեր. հարցում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»