3132 դիտում
15:07 05-04-2018
Կներդրվի տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ
Կառավարության նիստում այսօր վարչապետը եղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ հանձնարարական է տվել:
Կարեն Կարապետյանը, կարևորելով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմի ներդնումը, նշել է, որ այն պետք է համակցված լինի պետական էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ:
«Նշված պլատֆորմի ստեղծման գործում առաջնահերթ է գույքային հարկերի հաշվառման միասնական համակարգի ներդնումը, ինչի բացակայությունը խնդիրներ է առաջացնում անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման, վճարումների ձևերի, ինչպես նաև հավաքագրման տեսանկյունից»,-ասել է կառավարության ղեկավարը և հանձնարարել ֆինանսների,տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին 5-օրյա ժամկետում կառավարությունում քննարկված տեղական էլեկտրոնային կառավարման միասնական պլատֆորմի ներդրմանն ուղղված գործողությունների ծրագրի և ժամանակացույցի նախագիծը, ինչպես նաև դրա կիրարկման վերաբերյալ իրավական ակտի նախագիծը ներկայացնել կառավարության աշխատակազմ:
«Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարավել է նաև 3-ամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել գույքային հարկերի հաշվարկման միասնական համակարգ ստեղծելու նախագծման, կազմակերպչական, ինչպես նաև այլ աշխատանքների ուղղությամբ՝ հաշվի առնելով առաջին կետով նախատեսված գործողությունների ծրագիրը։
Նմանատիպ նյութեր
1507 դիտում
18:47 02-06-2016
Կներդրվի պետական կարիքների համար ավիատոմսերի ամրագրման միասնական էլեկտրոնային հարթակ
5656 դիտում
21:47 27-02-2022
Համատիրությունների աշխատանքի համար Երևանում կներդրվի կառավարման էլեկտրոնային համակարգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
613 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
868 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին